120 Days | |
---|---|
![]() | |
Ժանրեր | ռոք |
Գործունեություն | 2001 |
Պարգևներ | |
Կայք | 120days.no |
![]() |
120 Days, նորվեգական երաժշտական նվագախումբ, որը ստեղծվել է 2001 թվականին։ Սկզբում այն կոչվել է The Beautiful People[1] և գործել է Քրիսթիանսուն կոմունայում, ավելի ուշ մասնակիցները տեղափոխվել են Օսլո։ Խմբի անդամներն են Յունաս Դալը, Արնե Քվալվիկը, Հետիլ Օվենսենը և Օդնե Մեյսֆորդը։
Երկու մինի ալբոմ թողարկելով Public Demand լեյբլում՝ խումբը պայմանագիր է կնքել նորվեգական հայտնի Smalltown Supersound ինդի-լեյբլի հետ[1]։ 2006 թվականի հոկտեմբերի 10-ին թողարկվեց 120 Days դեբյուտային համանուն ալբոմը, որը մի քանի դրական արձագանքներ ստացավ հյուսիսամերիկյան մամուլում[2][3][4]։ Խումբը համերգային շրջագայությունն անցկացրել է ԱՄՆ-ում սկավառակի թողարկումից անմիջապես հետո։ Վերադառնալով Օսլո 2008 թվականին՝ երաժիշտները սկսեցին աշխատել հաջորդ ձայնասկավառակի համար։ 2012 թվականի մարտին խումբը թողարկեց երկրորդ ալբոմը՝ 120 Days II անվանումով, որի պրոդյուսերը Հանս-Պետեր Լինդսթրյոմն էր[5]։
Նույն թվականին 120 Days–ը դադարել է գոյություն ունենալ՝ սեպտեմբերի 8-ին Rockefeller Music Hall–ում անցկացնելով վերջին համերգը[6]։