2K Marin | |
---|---|
![]() | |
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | դեկտեմբերի 17, 2007 |
Վայր | Նովատո, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Take-Two Interactive |
Սեփականատեր | Take-Two Interactive |
2K Marin, ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Համարվում է 2K Games ընկերության դուստր ընկերությունը, որն էլ պատկանում է Take-Two Interactive-ին։ Հիմնական գործառույթը կայանում է հիմնական ընկերության սեփական մտավորության զարգցման և համատեղ խաղերի մշակման գործընթացում։
Ընկերությունը իր մեջ է ներառում Irrational Games ընկերության նախկին աշխատակիցների[1][2], և ունի երկու ենթաճյուղեր՝ առաջինը տեղակայված է Նավատոյում (Կալիֆոռնիա), իսկ երկրորդը Կանբերրայում (Ավստրայիա)։ Ավստրալիակական մասնաճյուղը մինչ այդ կրել է 2K Australia անվանումը, և հանդիսացել է Irrational Games ընկերության մասը։ «The Bureau: XCOM Declassified» խաղի մշակման գործում մասնակցել է ավստրալիական մասնաճյուղը[3][4][5]։
2013 թվականի հոկտեմբերին ընկերությանը սպառնում էր աշխատակիցների կրճատման վտանգ։ Անհայտ աղբյուրի խոսքերով, որոշ աշխատակիցները աշխատատեղեը չկորցնելու համար ստիպված էին տեղափոխվել Սան Ֆրանցիսկոյում գտնվող գրասենյակ[6]։ Ավելի ուշ, Ֆերգյուսոնը հայտնեց, որ լքում է ընկերությունը The Coalition աշխատելու համար։ 2014 թվականին Irrational Games-ի փակվելուց հետո, Take-Two-ի գլխավոր տնօրեն Շտրաուս Զելնիկը նշեց, որ հետագայում BioShock շարքի մշակմամբ զբաղվելու է 2K Marin-ին։