30 Seconds to Mars

30 Seconds to Mars
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԺանրերՀարդ Ռոք, Նեո Պրոգ, Պոստ Գրանժ, Ալտերնատիվ մետալ, Պրոգրեսիվ մետալ
Գործունեություն1998-էն մինչև այսօր
ԼեյբլԷՄԻ, Իմմորթալ ռեկորդս, Վիրջին ռեկորդս
ԿապվածՀրեշտակներ և ալիքներ, Great Northern
Կայքwww.30secondstomars.com
Անդամներ
Ջարեդ Լետո
Շանոն Լետո
Նախկին անդամներ
Թոմո Միլիշևիչ
Մեթ Ուոթչեր
Սոլոն Բիքսլեր
 Thirty Seconds to Mars Վիքիպահեստում

«30 Seconds to Mars» (Թըրթի Սեքընտզ Թու Մարզ), ամերիկյան ռոքի խումբ Լոս Անջելեսէն։ Խումբը կազմվել է 1998 թ.-ին՝ եղբայրներ Ջարեդ Լետոյի և Շենոն Լետոյի կողմից։ Խմբի անվանումը վերցվել է Հարվարդի համալսարանի նախկին պրոֆեսորի հոդվածներից մեկի վերնագրից[1]։

Նույն անվանումով առաջին ալբոմը դուրս է եկել 2002 թվականին։ Լետո եղբայրները նվագում էին համարյա բոլոր գործիքների վրա։ Ջարեդը նվագում էր կիթառի և բասկիթառի վրա, իսկ Շենոնը հարվածային գործիքների վրա.

Եթե դու հավատում ես 30 seconds to mars-ին, ապա այն քո կյանքի մի մասն է
- Ջարեդ Լետո

Խմբի սիմվոլիկայում կարևոր նշանակություն ունեն այսպես կոչված "գլիֆները"։

Առաջին գլիֆ — 2 խաչաձևված 3-ներ, խորհրդանշում է 30-ը —(₪)

Երկրորդ գլիֆ — ձեռքի ժամացույցի պատկեր — Seconds (ø)

Երրորդ գլիֆ — ֆոնի 2 գծերը խորհրդանշում են to բառը (անգլ. 2 = « two» = «to») —(lll)

Չորրորդ գլիֆ — խորհրդանշում է Մարսը՝ 2 արբանյակներով՝ Դեյմոս և Ֆոբոս — Mars (·o.)

Խմբի համար հսկայական նշանակություն ունեն իրենց երկրպագուները, որոնք կոչվում են "Էշելոն" (սկզբնական ժամանակաշրջանի երգերից մեկի վերնագրից՝ Echelon)։ Ինչպես ամեն առիթով նշում է Ջարեդ Լետոն՝ նրանք ոչ թե իրենց ֆանատներն են, այլ՝ ընտանիքը։

  1. «Հարցազրույց Ջարեդ Լետոյի հետ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne