a-ha | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Նոր ալիք, ռոք, սինթի փոփ, փոփ ռոք |
Գործունեություն | 1982—1994, 1998—2010, 2011, 2015 — ներկա |
Լեյբլ | Warner Bros., WOA, Universal Music/Polydor |
Պարգևներ | |
Կայք | a-ha.com |
Անդամներ | |
Փոլ Վոկտոր Սավոյ Մագնե Ֆուրուհոլմեն Մորթեն Հարքեթ | |
![]() |
a-ha, նորվեգական երաժշտական խումբ՝ ստեղծված 1982 թվականին Օսլո քաղաքում։ a-ha-ն էլեկտրո-փոփ ժանրի ամենալավ խմբերից մեկն է։ a-ha-ի երաժշտությանը հատուկ են գրաֆիկական, ինչ-որ չափով սառը («սկանդինավյան») ոճը, ստեղնա-կիթառային հնչողությունը, արտահայտիչ բալլադային երաժշտությունը՝ պարային, ռոմանտիկ տրամադրությամբ, երբեմն՝ թեթև տխրությամբ։
a-ha խումբը վաճառել է ավելի քան 36 միլիոն ձայնասկավառակ և 15 միլիոն սինգլ ողջ աշխարհով[2]։ Խումբը բազում մրցանակներ է նվաճել՝ սկսած MTV Video Music Awards-ից. նրանց «Take on Me» երգի տեսահոլովակը հաղթել է այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են «Դեբյուտանտի լավագույն հոլովակ», «Լավագույն կոնցեպտուալ հոլովակ», «Լավագույն բեմադրություն», «Most Experimental Video», «Լավագույն հատուկ էֆեկտներ» և «Viewer’s Choice»։ «The Sun Always Shines on TV» երգի տեսահոլովակը ստացել է մրցանակ «Best Editing» անվանակարգում[3]։