ASAP Mob | |
---|---|
![]() Խմբի անդամներ ASAP Rocky-ն (ձախում) և ASAP Ferg-ը (աջում) 2013 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Նյու Յորք, ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ |
Գործունեություն | 2007-ներկա |
Լեյբլ | A$AP Worldwide, Polo Grounds Music, RCA Records |
Կայք | asapmob.com |
Անդամներ | |
ASAP Ant ASAP Bari ASAP Ferg ASAP Nast ASAP Rocky ASAP Illz ASAP Lotto ASAP Twelvyy ASAP Ty Beats ASAP Lou Banga ASAP Marty ASAP P on the Boards ASAP Snacks ASAP TyY | |
Նախկին անդամներ | |
ASAP Yams (մահացել է) | |
![]() |
ASAP Mob (ոճավորված A$AP Mob), ամերիկյան հիփ հոփ խումբ Նյու Յորքից։ Այն հիմնադրվել է 2007 թվականին խմբի անդամներ՝ ASAP Yams-ի, ASAP Bari-ի և ASAP Illz-ի կողմից[1]։ Խումբը կազմված է տարբեր ռեփերներից, երաժշտական պրոդյուսերներից, տեսահոլովակների ռեժիսորներից և նորաձևության դիզայներներից, ովքեր կիսում են նույն հետաքրքրությունները երաժշտության, նորաձևության, ոճի և մշակույթի բնագավառում։ Խմբի բոլոր անդամների բեմական կեղծանունները սկսվում է «A$AP»-ով, որը «Միշտ ձգտիր և բարգավաճիր» (Always Strive And Prosper) նախադասության հապավումն է։
Խմբի ամենահայտնի անդամներն են ASAP Rocky-ն և ASAP Ferg-ը, ովքեր իրենց անհատական կարիերայի ընթացքում ունեցել են բազմաթիվ հաջողություններ[2]։