ASAP Rocky | |
---|---|
![]() Ռոքին 2013 թվականի օգոստոսի 10-ին Տորոնտոյում, Կանադա | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ռակիմ Մայերս |
Նաև հայտնի է որպես | Լորդ Ֆլակո (Lord Flacko) |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1988 (36 տարեկան) Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, ձեռնարկատեր, դերասան, կինոդերասան, մոդել, ռեժիսոր և կոմպոզիտոր |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 2007-ներկա |
Լեյբլ | A$AP Worldwide, Polo Grounds Music, RCA Records, Sony Music Entertainment |
Կրթություն | Bayard Rustin Educational Complex? |
Անդամակցություն | ASAP Mob |
Կապված | ASAP Mob, Սքուլբոյ Քյու, Ռիհաննա, Դենի Բրաուն, Tyler, the Creator |
Կայք | asapmob.com |
![]() |
Ռակիմ Մայերս (անգլ.՝ Rakim Mayers, հոկտեմբերի 3, 1988, Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), առավել հայտնի ASAP Rocky (ոճավորված՝ A$AP Rocky, արտասանվում է «Էյսափ Ռոքի») կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր։ Հանդիսանում է «ASAP Mob» հիփ հոփ խմբի անդամ, որտեղից էլ վերցրել է իր բեմական անունը։ 2011 թվականին նոյեմբերին թողարկել է դեբյուտային՝ «Peso» սինգլը, որն ընդգրկվել է նրա «Live. Love. ASAP» միքսթեյպում։ 2013 թվականի հունվարին թողարկել է դեբյուտային՝ «Long. Live. ASAP» ստուդիական ալբոմը, որը գլխավորել է «Billboard 200» հիթ շքերթը։ 2015 մայիսին թողարկված նրա երկրորդ՝ «At. Long. Last. ASAP» ալբոմը նույնպես գլխավորել է այդ հիթ շքերթը։