Acura | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ավտոարտադրող, ձեռնարկության բաժին և ապրանքային նշան |
Հիմնադրված է | մարտի 27, 1986 |
Հիմնադիր | Sōichirō Honda? |
Վայր | Տոկիո, Ճապոնիա, Մինատո, Տոկիո, Ճապոնիա և Տորրանս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Մայր ընկերություն | American Honda Motor Company |
Սեփականատեր | Հոնդա[1] |
Կայք | acura.com(անգլ.) |
![]() |
Ակուրա, ճապոնական լյուքս դասի Հոնդա ընկերության ավտոմեքենայի մակնիշ է։ Կազմավորվել է 1986 թվականին։ Հանդիսանում է Հոնդա ընկերության բաժանմունքը։ Այն ներկայացվել է Հոնկ Կոնգում 1991 թվականին, Մեքսիկայում 2004 թվականին, Չինաստանում 2006 թվականին, Ռուսաստանում 2014 թվականին և Քուվեյթում 2015։ Հոնդան պլանավորում էր մուտք գործել նաև Ճապոնական հայրենական շուկա (JDM) 2008 թվականին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով հետաձգեց[2] և հետո հրաժարվեց 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի պատճառով[3]։
Ակուրան առաջին լյուքս դասի ճապոնական ավտոմեքենան է[4]>։ Իր թողարկման առաջին տարիներին Ակուրան ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող լյուքս դասի մեքենաների շարքում էր։ Քանի որ վաճառքների ծավալը ընկավ 1990-ականների վերջին, 200-ականներին որոշվեց արդիականացնել մեքենան, ներդրվեցին նոր տեխնիկական լուծումներ[4]։
1980-ականների հաջողությունը կապված էր Legend մոդելի թողարկման հետ, ինչն ավելի հաջող էր քան ճապոնական մյուս ավտոարտադրողների` Toyota-ի և Nissan-ի նույն լյուքս դասի մեքենաները։ 1990 թվականին թողարկվեց NSX մոդելը, որը պետք է մրցակցեր եվրոպական սպորտ դասի մեքենաների հետ։ 1993 թվականին թողարկվեց Legend կուպեն, որը Հոնդայի առաջին վեց փոխանցումատուփ ունեցող մեքենան էր։ 1990-ականների վերջին Ակուրան թողարկեց Type R-ը որը Integra կուպեի փոքր տեսակն էր։
2000-ականների սկզբին Ակուրան թողարկեց նոր մոդելներ, ներառյալ MDX-ը, որը պետք է փոխարիներ Integra կուպեին և սեդանին, RSX-ը և TSX-ը համապատասխանաբար։ RSX-ի S դասը CL-ն և TL-ն էին։ Ակուրան 2005 թվականինRL բազայի հիման վրա թողարկեց SH-AWD մոդելը, որը բոլոր քարշակ անիվների համակարգով մեքենա էր։ 2007 թվականին թողարկվեց RDX-ի SUV քրոսովերը, նախատեսված հյուսիսային ամերիկայի շուկայի համար։ 2010-ականներին Ակուրան թողարկեց նոր մոդելներ, ներառյալ ILX-ը, TLX-ը և RLX-ը