«Adore You» | |
---|---|
Մայլի Սայրուսի երգը | |
Ժանր | փոփ[1] և ժամանակակից R&B[2] |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | RCA Records |
Կոմպոզիտոր | Սթեյսի Բարթ և Oren Yoel |
«Adore You», ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի երգը իր չորրորդ Bangerz ստուդիական ալբոմից։ Սինգլը թողարկվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին «RCA Records» ընկերության կողմից՝ որպես ապագա երրորդ ձայնապնակի սինգլ։ Ստեղծագործությունըգրել են Սթեյսի Բարտը և ինքը՝ երգչուհին։ Թրեքի պրոդյուսերը եղել է Oren Yoel-ը։
Սինգլը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, որոնք հիացել են երգչուհու հրաշալի վոկալով։ Համեմատելով տվյալ ալբոմի նախորդ սինգլները՝ քննադատները «Adore You»-ն անվանել են ավելի հանգիստ, քնարական ստեղծագործություն[3][4]։