Advanced Systems Format | |
---|---|
Ընդլայնում | .asf [1][2] |
MIME | video/x-ms-asf[2], application/vnd.ms-asf[3] և application/ms-asf[4] |
Մշակող | Մայքրոսոֆթ[5] |
Ֆորմատի տեսակ | մուլտիմեդիա քոնթեյներ |
Մասն է | Windows Media |
Advanced Systems Format (նախկինում անգլ.՝ Advanced Streaming Format, Active Streaming Format) Microsoft ընկերության հոսքային աուդիո և վիդեո կրող ֆայլային ֆորմատ է։ ASF-ը Windows Media-ի մաս է։ Ֆորմատը պիտանի է ինչպես տեղական վերարտադրության, այնպես էլ հաղորդման և համակարգչային ցանցերով(ներառյալ Ինտերնետը) վերարտադրման համար։
ASF համարվում է Մեդիակոնտեյներ և չի պարունակում ցուցումներ այն մասին, թե ինչպես տվյալները պետք է կոդավորվեն։ Այն միայն սահմանում է տվյալների հոսքի կառուցվածքը։ Այս առումով ASF-ը փոխարինում է AVI մուլտիմեդիակոնտեյների ֆորմատին։ Այն ընդլայնվող ֆորմատ է, որը կարող է պարունակել տվյալներ, կոդավորված տարբեր կոդեկների շնորհիվ, և պահպանում է հոսքերի սինխրոնիզացիան։
Սովորականում օգտագործվող ֆայլի ընդլայնումը .asf-ն է, իսկ MIME տիպը՝ video/x-ms-asf։Բացի դրանից, առավելապես աուդիոինֆորմացիա պարունակող ֆայլերը կարող են ունենալ .wma ընդլայնում, իսկ վիդեոֆայլերը՝ .wmv։ .asf ընդլայնումը հիմնականում կողմնակի մշակողների (ոչ Microsoft) կոդեկներով կոդավորված ինֆորմացիա պարունակող ֆայլերի համար է։
Ֆորմատի առանձնահատկությունները.
ASF ֆորմատի առանձնահատկությունն է համարվում անմիջապես տվյալների ցանցում ներբեռնման պահին վերարտադրման հնարավորությունը, այսինքն՝ հոսքային վերարտադրման։ ASF հոսքերի IP ցանցերով հաղորդման ժամանակ հիմնականում օգտագործվում է RTSP արձանագրությունը։ Տվյալի ֆորմատի օգտագործման համար անհրաժեշտ է Microsoft ընկերությունից արտոնագիր։