Alfa Romeo Giulietta

Alfa Romeo Giulietta (750 և 101 շարքի), կոմպակտ դասի ավտոմեքենա, որն արտադրվել է իտալական Alfa Romeo ավտոմոբիլային ընկերության կողմից 1954-1965 թվականներին։ Giulietta-ն առաջին անգամ ներկայացվել է Թուրինի ավտոսրահում 1954 թվականին։ Ընդհանուր առմամբ, գրեթե 132,000 մեքենա է արտադրվել Միլանի Պորտելոյի գործարանում[1]։

Առաջին Giulietta-ն թողարկվել է Giulietta Sprint անունով և ներկայացվել 1954 թվականի վերջին։ Այնուհետև,1955 թվականի ամռանը հաջորդել է սեդանի տարբերակը, իսկ 1955 թվականի կեսերին՝ Giulietta Spider կրկնակի բաց կաբրիոլետը, որի առանձնահատկությունը դարձավ Pininfarina թյունինգ-ատելիեի թափքային աշխատանքը։ 1957 թվականին ներկայացվել է Berlina սեդանի ավելի հզոր տարբերակը, որը կոչվում է Giulietta Ti (Turismo Internazionale)։ Այն թողարկվել է ավտոմեքենայի առջևի, գլխային և հետևի լուսարձակների նվազագույն կոսմետիկ փոփոխություններով։

Իտալական Carrozzeria Colli ընկերությունը Giulietta մոդելի տարբերակը մշակել է Giulietta Promiscua անունով[2]։ Ընդհանուր առմամբ հավաքվել է տվյալ Մոդիֆիկացիայի 91 օրինակ։ Իսկ իտալական մեկ այլ ընկերություն՝ Carrozzeria Boneschi-ն հրապարակել է մի քանի օրինակներ, որոնք կոչվում են weekendina[3]:

  1. «A little About the Alfa Romeo Giulietta Sedan». berlinaregister.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. «Alfa Romeo Giulia Promiscua». pestalozzi.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 23-ին.
  3. «ALFA ROMEO GIULIETTA WEEKENDINA CARROZZERIA BONESCHI». gulpmodel.interfree.it. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 23-ին.Կաղապար:It icon

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne