Alfa Romeo Automobiles S.p.A. | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրված է | 1910 թվականի հունիսի 24 |
Հիմնադիր | Ալեքսանդր Դարրաք Ուգո Ստելլա Նիկոլա Ռոմեո |
Վայր | Միլան |
Երկիր | Իտալիա |
Տնօրեն | Jean-Philippe Imparato? |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Մայր ընկերություն | FCA Italy, Fiat Chrysler Automobiles N.V. |
Սեփականատեր | Fiat S.p.A.? և Fiat Chrysler Automobiles |
Կայք | alfaromeo.com(անգլ.) |
Պորտալ | 2016 ANNUAL REPORT |
![]() |
Alfa Romeo (Alfa Romeo Automobiles S.p.A.), կրճատ՝ Alfa, պրեմիում դասի իտալական ավտոարտադրող։ Ընկերությունը հիմնադրվել է A. L. F. A. (Anonima Lombarda Fabbrica Automobili) անվամբ 1910 թվականի հունիսի 24-ին, Միլանում[1]։ A.L.F.A. համարձակվել է անմիջապես մասնակցել ավտոարշավներին առաջատարներ Ֆրանկինիի (Franchini) և Ռոնզոնիի (Ronzoni) հետ Targa Florio 1911 թվականի մրցավազքում 24 HP-ի երկու մոդելներով։
Իր հիմնադրման օրվանից ի վեր Alfa Romeo–ն ակտիվորեն մասնակցել է ավտոմոբիլային մրցավազքերին և արժանի սպորտային մեքենաների կոչում է վաստակել[2]։
Ընկերության սեփականատերը 1932-1986 թվականներին եղել է Իտալիայի IRI պետական հոլդինգը՝ նախքան Alfa Romeo-ն կդառնար Fiat Group կոնցեռնի մի մասը[3], իսկ ավելի ուշ՝ 2007 թվականից արդեն Fiat Group Automobiles S. p. A. մի մասն էր, այժմ ընկերությունը պատկանում է FCA Italy–ին։
Իր ողջ պատմության ընթացքում Alfa Romeo-ն հաջողությամբ հանդես է եկել տարբեր նշանակալի ավտոմոբիլային մրցաշարերում և առաջնություններում՝ ներառյալ Գրան–պրի, Ֆորմուլա-1 շարքերի մրցավազքերը, ԻնդիԿարի շարքի սպորտային մրցարշավները, Touring շարքի օղակապտույտ ավտոարշավները և ռալլի մրցարշավները։ Alfa Romeo-ն իր Alfa Corse կամ Autodelta թիմային անվանումներով տարբեր մրցարշավային սերիաներում մասնակցել է կոնստրուկտորների գավաթներին։ Բացի այդ, Alfa Romeo-ն հանդես է եկել այլ բրենդների ներքո և շարժիչներ է մատակարարել տարբեր մրցարշավային թիմերի համար։ Հարկ է նշել, որ Alfa Romeo-ն հաղթել է 1925 թվականին Գրան–պրիի առաջին աշխարհի առաջնությունում։ Էնցո Ֆերրարի ապրանքանիշի հովանու ներքո հիմնադրել է մրցարշավային Scuderia Ferrari թիմը, որը Alfa Romeo թիմն էր մինչև 1939 թվականին անկախանալը[4]։ 1954 թվականին ընկերությունը մշակել է դասական Alfa Romeo Twin Cam շարժիչը, որը արտադրության մեջ մնացել է մինչև 1995 թվականը։ Հարկ է նշել, որ 1960-ական և 1970-ական թվականներին Alfa Romeo-ն թողարկել է հսկայական քանակությամբ սպորտային ավտոմեքենաներ, սակայն, չնայած դրան, իտալական Finmeccanica կառավարական ընկերությունը (այժմ՝ Leonardo), ընկերության սեփականատերը, շահույթ հետապնդելով, 1986 թվականին ապրանքանիշը վաճառել է Ֆիատին։