«Alive» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Pearl Jamի երգը «Ten» ալբոմից | ||||
Թողարկված | 1991 թվականի օգոստոսի 3 | |||
Ֆորմատ | CD | |||
Ձայնագրված | 1991 թվականի հունվարի 29 | |||
Ժանր | գրունգ, ալտերնատիվ ռոք | |||
Տևողություն | 5:40 | |||
Լեյբլ | Epic | |||
Հեղինակ | Էդդի Վեդդեր, Սթոն Գոսսարդ | |||
Պրոդյուսեր | Րիկ Պարաշար, Սթոն Գոսսարդ | |||
Ten ալբոմի երգացանկ | ||||
|
«Alive», երգ՝ ստեղծված ամերիկյան ռոք խումբ Pearl Jam-ի կողմից։ Alive-ը եղել է Pearl Jam-ի առաջին երգը և հայտնվել է խմբի դեբյուտային ալբոմում՝ «Ten»-ում (1991)։ Գրված կիթառահար Սթոն Գոսսարդի կողմից՝ Alive-ը կոչվել է «Dollar Short» և ներառվել է ցուցադրական ժապավենի մեջ՝ խմբի համար վոկալիստ գտնելու հույսով։ Վոկալիստ Էդդի Վեդդերը ստացել է ժապավենի կրկնօրինակը և գրել բառեր, որ նկարագրում էին Վեդդերի անձնական փորձը, երբ նա իմանում է, որ այն մարդը, որ ներկայացվել է իրեն որպես իր հայրը, իրականում իր կենսաբանական հայրը չէ[1]։
Alive-ը գտնվում է մեծբրիտանական չարտերի 6-րդ հորիզոնականում (երգը հասանելի էր միայն ԱՄՆ-ում արտադրման ժամանակ)։ Ռեմիքսային տարբերակները ներառվել են Pearl Jam-ի 2004 թվականի լավագույն հիթերի ալբոմում։ Երգը հասել է 16-րդ հորիզոնականին Բիլբորդի հիմնական ռոք երգերի ցանկում։