«All of the Lights» | ||||
---|---|---|---|---|
Քանյե Ուեսթի սինգլը | ||||
Թողարկված | 25 նոյեմբերի, 2010 | |||
Ֆորմատ | երաժշտական սթրիմինգ և Երաժշտության ներբեռնում | |||
Ժանր | Հիփ հոփ | |||
Տևողություն | 4:59 | |||
Լեյբլ | Roc-A-Fella, Def Jam | |||
Պրոդյուսեր | Քանյե Ուեսթ | |||
Քանյե Ուեսթի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«All of the Lights» (հայերեն՝ Բոլոր կրակները), սինգլ, որը 2011 թվականի հունվարի 18-ին թողարկել է ամերիկացի հիփ-հոփ երգիչ Քանյե Ուեսթը և որը դարձել է Ուեսթի «My Beautiful Dark Twisted Fantasy» հինգերորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլը։
Այս երգի առանձնահատկությունն այն է, որ նրա ձայնագրությանը մասնակցել են մեծ թվով մարդիկ․ այստեղ նրանք 14-ն են, այդ թվում նաև Ուեսթը։
Երգը «Billboard Hot 100» հիթ-շքերթում հասել է 18-րդ, «Hot R&B/Hip-Hop Songs» հիթ-շքերթում՝ 2-րդ հորիզոնականին։ Սինգլն ԱՄՆ-ում 3 միլիոն օրինակ վաճառքի համար հավաստագրվել է պլատինե կարգավիճակով։
Երգն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ երկու «Գրեմմի» մրցանակի «Լավագույն ռեփ-երգ», «Լավագույն ռեփ/երգային համատեղ կատարում» անվանակարգերում։
Երգի քննադատական գնահատականները հիմնականում դրական են եղել։