«All the Best!» (Բոլոր ամենալավերը)՝ Փոլ Մաքքարթնիի երկրորդ պաշտոնական ալբոմը՝ թողարկված 1987 թվայանին։ Հավաքածուի մեջ ներառվեցին երգեր՝ սկսված Մաքքարթնիի սոլո կարիերայի սկզբից՝ 1970 թվականից մինչև նոր գրված «Once Upon a Long Ago» երգը։ Որոշ փոփոխություններով ալբոմի բրիտանական և ամերիկյան տարբերակները մեծ հաջողությունների հասան։ Ալբոմի թողարկվելու տարում արդեն Մաքքարթնին սկսեց աշխատել իր նոր ալբոմի վրա, որը մեծ հաջողությամբ ընդունվեց, Մեծ Բրիտանիայի շքերթում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Ջորջ Մայքլի դեբյուտային Faith ալբոմին, իսկ ԱՄՆ-ում, չնայած միայն 62-րդն էր, 2 անգամ ավելի շատ վաճառվեց։
- ↑ Allmusic review, UK version
- ↑ Allmusic review, US version