«All the Stars», ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարի և երգչուհի SZA-ի երգը, որ թողարկվել է որպես Marvel Studios-ի «Սև Հովազ» ֆիլմի սաունդթրեքի Black Panther: The Album ալբոմի գլխավոր սինգլ։ Երգի հեղինակներն են կատարողները, ինչպես նաև Sounwave-ը և Al Shux-ը։ Վերջին երկուսը հանդես են եկել որպես սինգլի պրոդյուսերներ[1][2][3]։ Սինգլը թողարկվել է 2018 թվականի հունվարի 4-ին[4]։ Քենդրիկ Լամարը նաև նշանակվել է ֆիլմի երաժշտության հեղինակներից մեկն ու պրոդյուսերը[1][5]. Լամարին անձամբ ընտրել է ֆիլմի ռեժիսոր Ռայան Կուգլերը[6]։