Amerika Rammstein խմբի սինգլ Reise, Reise ալբոմից | ||||
---|---|---|---|---|
Rammstein-ի | ||||
Թողարկված | ![]() | |||
Ձայնագրված | El Cortijo Studio, Մալագա, Իսպանիա, 2003 | |||
Ժանր | Ինդաստրիալ մետալ | |||
Տևողություն | 3:46 | |||
Լեզու | Գերմաներեն | |||
Լեյբլ | Motor Music | |||
Պրոդյուսեր | Յակոբ Հելլներ, Rammstein | |||
Rammstein-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Amerika (գերմ.՝ Ամերիկա), գերմանական Rammstein ինդաստրիալ-մետալ-խմբի երգն է իրենց չորրորդ «Reise, Reise» ալբոմից։ Խմբի թվով 15-րդ սինգլն է։ Թողարկվել է 2004 թ. սեպտեմբերի 6-ին Մոթոռ Մյուզիք լեյբլի կողմից[1]։ Երգի տեքստը ծաղրում է այն փաստը, որ ողջ աշխարհը «պատկանում է» ԱՄՆ-ին։ Առաջին անգամ երգը կենդանի կատարվել է 2004 թ. հոկտեմբերին։ Հետագայում կատարվել է «Reise, Reise» և «Made in Germany 1995–2011» համերգային շրջագայությունների բոլոր ելույթների ժամանակ[2][3]։ Նկարահանվել է տեսահոլովակ, որտեղ սարկազմով ծաղրում է գլոբալիզացիան և ողջ աշխարհ ներխուժած ամերիկանացումը։ Ներկայացված են պիցցա ուտող աֆրիկյան մի ցեղ, բուդդիստ վանականները համբուրգեր են ուտում և Կոկա-Կոլա խմում և այլն[4]։