Anime News Network | |
---|---|
![]() | |
animenewsnetwork.com(անգլ.) և fr.animenewsnetwork.com(ֆր.) | |
Տեսակ | anime and manga database? և նորությունների կայք |
Երկիր | ![]() |
Բացված | 1998 |
![]() |
Anime News Network (անգլ.՝ «Anime News Network», կրճատ` ANN), անգլալեզու կայք է` նվիրված անիմեների արդյունաբերությանը։ Այստեղ հրապարակվում են նորություններ անիմեի, մանգայի, Ջեյ փոփի մասին, ինչպես նաև` հրապարակումներ, որոնք կապված են Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում, հազվադեպ նաև` աշխարհի այլ վայրերում օտակուի մշակույթի հետ[1]։ Կայքում զետեղվում են ակնարկային հոդվածներ, կան վեբ-ֆորում և հանրագիտարանը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ տեղեկություններ ճապոնացի և անգլիացի արտադրողների անիմեի և մանգայի, անհասկանալի տերմինների, ինչպես նաև` սաունդթրեքերի մասին, այստեղ հասանելի են սյուժեի կարճ նկարագրություններ և օգտատերերի վարկանիշները[2]։
Anime News Network-ը, որը հիմնադրվել է 1998 թվականի հուլիսին, անիմեի և մանգայի մասին առավել շատ տեղեկատվություն հաղորդող կայքերից մեկն է և հավակնում է կոչվել այդ թեմայով նորությունների և տեղեկատվության անգլալեզու առաջատար աղբյուրը[1][3]։ Բացի այդ, կայքը մասնակցում է Protoculture Addicts հանդեսի հրատարակմանը[4]։