Apple Pencil, անլար սիտլուս ստեղծված Apple Inc.-ի կողմից և աշխատում է միայն iPad-ների հետ։ Գինը 99 ամերիկյան դոլլար[1][2]։
Առաջին սերնդի Apple Pencil-ը ներկայացվել է 2015 թվականի սեպտեմբերի 9-ին, առաջին սերնդի iPad Pro-ի հետ միասին։ Pencil-ը ապահովում է առաջին և երկրորդ սերնդի iPad Pro-ները և iPad-ի վեցերորդ սերունդը, որը թողարկվել է 2018 թվականին[3][4]։ Պլանշետին այն միանում է Bluetooth-ի միջոցով և ունի հեռացվող կափարիչ, որի տակ է թաքնվում լիցքավորման համար նախատեսված միակցիչը։
Apple Pencil-ի երկրորդ սերունդը ցուցադրվեց 2018 թվականին, երրորդ սերնդի iPad Pro-ի հետ միասին և համատեղելի է բացառապես այս սերնդի հետ։ Այն կրել է դիզային փոքր փոփոխություն, մասնավորապես ավելացվել է հատուկ սենսորային հատված, որը կախված օգտագործվող ծրագրից կարող է կատարել տարատեսակ ֆունկցիաներ և ստիլուսի կողային մասում տեղադրել են հատուկ մագնիսային միակցիչ, որի շնորհիվ այն լիցքավորվում է առանց լարի։