Aqua vitae (լատ․՝ կյանքի ջուր), էթիլային սպիրտի ջրային լուծույթի միջնադարյան եվրոպական անվանումը, որը ստացվել է գինու, գարեջրի, էլի կամ խմորման այլ արգասիքների թորման մեթոդով թորման կաթսայում: Տերմինը ներմուծվել է իսպանացի բժիշկ և ալքիմիկոս Արնոլդ Վիլանովացու կողմից (մոտ 1240-1311 թվականներ)[1], որն օգտագործում էր aqua vitae-ն որպես դեղամիջոց[2], սակայն ըստ այլ տարբերակների՝ հեղուկի անվանումը տրվել է խաչակրաց արշավանքներին մասնակցած վանականների կողմից, որոնք իմացել էին ալկոհոլի թորման եղանակը արաբներից[3]: Միջնադարյան վանական միաբանությունները պատրաստում էին aqua vitae-ն մացերացիայի մեթոդով (բուսական հումքի սառը թրջում թորվածքի մեջ):
14-15-րդ դարերում Իտալիայում aqua vitae-ն հայտնվում է վաճառքում և օգտագործվում է օղիների և լիկյորների պատրաստման համար[2]: 16-րդ դարի սկզբին Շոտլանդիայում վիսկիի արտադրության մենաշնորհը ստացավ Էդինբուրգի վիրաբույժների և վարսավիրների գիլդիան, իսկ հետո 1579 թվականին խորհրդարանն արգելել է aqua vitae-ի արտադրությունը գյուղացիներին և ոչ ազնվական ծագում ունեցող անձանց, ինչը հանգեցրեց ապօրինի թրմօղու արտադրության ժամանակաշրջանի և aqua vitae-ի հիման վրա առաջացած վիսկիի հանրաճանաչության աճի[4]:
Որոշ ալկոհոլային խմիչքներ, որոնք հիմնված են ալկոհոլի թորման վրա, ունեն համապատասխան անուն՝ աքվավիթ (սկանդ.), օկովիտա (ուկր․, լեհ.[5]), ակավիտա (բել.), eau-de-vie (Ֆր.), Վիսկի (իրլ. uisce beathadh[6]) և այլն, բայց զգալիորեն տարբերվում են սկզբնական հումքով, բաղադրիչներով և արտադրության եղանակով: Այսպիսով, Շոտլանդական Lindores Abbey դիստիլերիայում աքվա-վիտայի միջնադարյան բաղադրատոմսը վերստեղծելուց հետո՝ 2021 թվականին Սննդամթերքի եվրոպական հանձնաժողովին դիմում[7] է ներկայացվել թորվածքների հիման վրա «Բուսաբանական սպիրտներ» (botanical spirits) ալկոհոլային խմիչքների նոր կատեգորիայի ստեղծման մասին՝ օգտագործելով մացերացիայի (թրմելու) մեթոդը, բայց առանց շաքարի օգտագործման:
<ref>
պիտակ՝ «dush
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:<ref>
պիտակ՝ «esbe
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
<ref>
պիտակ՝ «dal
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:<ref>
պիտակ՝ «bre-visk
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)