Azur Air (օրինական անվանում` ՍՊԸ Azur Air)ամենամեծ ռուսական չարտերային ավիաընկերություն[1], որը թռիչքներ է իրականացնում Ռուսաստանի քառասուն քաղաքներից դեպի 29 միջազգային զբոսաշրջային ուղղություններով։ Ընկերությունը չվերթներ է իրականացնում 2014 թվականի դեկտեմբեր ամսից։ Ավիաընկերությունը ստեղծվել է «Կատեկավիա» ավիաընկերության հիման վրա` օգտագործելով իր օդային օպերատորի վկայականը` 1995 թվականից ի վեր իրականացնում է ներքին չվերթներ։