«Be My Baby» | ||||
---|---|---|---|---|
The Ronettes-ի սինգլը | ||||
«Presenting the Fabulous Ronettes featuring Veronica» ալբոմից | ||||
Թողարկված | 1963 թվականի օգոստոս | |||
Ձայնագրված | 1963 թվականի հուլիս | |||
Ժանր | Փոփ երաժշտություն, Ռիթմ ընդ բլյուզ | |||
Տևողություն | 3 ր․ 4 վրկ. | |||
Լեյբլ | Philles Records 116 | |||
Պրոդյուսեր | Ֆիլ Սպեկտոր | |||
The Ronettes-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Be My Baby», The Ronettes ամերիկական գըրլ բենդի երգ։
1999 թվականին բենդի այս երգը ներառող սինգլը (1963 թվական) ընտրվել է Գրեմմիի փառքի սրահում[1]։
2004 թվականին Rolling Stone ամսագիրը «Be My Baby» երգը՝ Ronettes–ի կատարմամբ, ներառել է «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» իր ցանկում, որտեղ այն զբաղեցնում է քսաներկուերորդ տեղը[2]։ 2011 թվականի ցանկում երգը նույնպես ներառվել է և կրկին եղել է քսաներկուերորդը[3]։ Իսկ 2014 թվականին բրիտանական «New Musical Express» երաժշտական ամսագիրը «Be My Baby» երգը ներառել է արդեն իր կազմած «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» ցանկի իններորդ հորիզոնականում[4][5]։
Ronettes–ի երգը ընդգրկված է Ռոքնռոլի փառքի սրահի կողմից կազմած «500 Songs That Shaped Rock and Roll» (500 երգեր, որոնք ձևավորել են ռոքնռոլը) ցանկում[6]։
Այս երգը հայտնվել է նաև «Թայմ» ամսագրի 2011 թվականի «All-TIME 100 Songs» ցանկում («Թայմ» ամսագրի հիմնադրման պահից՝ 1923 թվականից սկսած լավագույն հարյուր երգերի ցանկ)[7]։
{{cite web}}
: Text "100 Greatest Popular Songs: TIME List of Best Music" ignored (օգնություն); Text "TIME.com" ignored (օգնություն)