Big Huge Games | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | փետրվար 2000 |
Վայր | Timonium, Բալթիմոր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Brian Reynolds? |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | THQ |
Կայք | bighugegames.com(անգլ.) |
Big Huge Games, ամերիկյան ընկերություն, որը զբաղվել է համակարգչային խաղերի մշակմամբ, տեղակայված է Մերիլենդ նահանգում (ԱՄՆ)։ Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականի փետրվարին 4 ծրագրավորողների՝ Թիմ Թրեյենի, Դեյվիդ Ինսկորիմ Ջեյսոն Քոուլմանի և Բրայան Ռեյնոլդսի կողմից։
Չնայած նրան, որ Բրայեն Ռեյնոլդսը Firaxis Games ընկերության հիմնադիրներից մեկն էր, նա իր ընկերների հետ լքեց այն նոր ընկերություն հիմնադրելու համար, որ մասնագիտացված էր ստրատեգիակական խաղերի մշակմամբ[1]։ Ընկերության առաջին խաղը դարձավ Rise of Nations-ը, որը մեծ հաջողություններ գրանցեց։ 2008 թվականի հունվարի 15-ին Big Huge Games-ը գնվեց THQ հրատարակչության կողմից[2]։ 2009 թվականին THQ ցանկություն հայտնեց փակել Big Huge Games ելնելով ֆինանսական խնդիրներից[3], սակայն նույն թվականի մայիսին 38 Studios-ը գնեց Big Huge Games-ը THQ-ից, 120 աշխատակցից պահելով 70-ին[4]։
2009 թվականից մինչև 2012 թվականները ստուդիան զբաղվում էր Kingdoms of Amalur։ Reckoning խաղի մշակմամբ, որը սակայն հաջողության չհասավ։ Ավելի ուշ 38 Studios-ը, խաղի թողարկումից հետո դադարեցրեց Big Huge Games-ի աշխատանքները, իսկ հետագայում ամբողջությամբ փակեց այն[5][6]։ Big Huge Games-ի աշխատակիցների մեծ մասը տեղափոխվեցին Epic Baltimore, որ համարվում էր Epic Games-ի ենթակառուցվածք[7]։ Այս բաժինը հետագայում անվանափոխվեց դառնալով Impossible Studios, իսկ 2013 թվականի փետրվարին ամբողջությամբ փակվեց այն[8]։