Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Black Holes and Revelations Muse խմբի ալբոմ | ||||
---|---|---|---|---|
Muse-ի | ||||
Թողարկված | Հուլիսի 3, 2006 | |||
Ժանր | Ալտերնատիվ ռոք, Պռոգրեսիվ ռոք | |||
Տևողություն | 45:28 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Warner Bros. | |||
Պրոդյուսեր | Ռիչ Քոսթի, Muse | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
Muse-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Black Holes and Revelations` բրիտանական Muse խմբի չորրորդ պաշտոնական ձայներիզն է, թողարկվել է 2006 թ. հուլիսի 3-ին Warner Bros.-ի կողմից։ Ձայնագրման աշխատանքները կատարվել են Նյու Յորքում ու Ֆրանսիայում։ Ալբոմը ընդգծեց խմբի երաժշտության հնչյունային փոփոխությունները, որը զգալիորեն տարբերվում է նախորդ ալբոմներից։ Թողարկման օրվանից մեկ շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում վաճառվեց 115,144 օրինակ։ Ալբոմը երկու անգամ ստացել է պլատինե կարգավիճակ։ Ալբոմից 5 երգեր թողարկվեցին առանձին սինգլներով։ 2008 թվականին, ըստ "Q" ամսագրի XXI դարի լավագույն ալբոմների ալբոմների ցանկում ալբոմը զբաղեցրել է 34-րդ տեղը։
Երգերի տեքստերը ունեն քաղաքական ենթատեքստ։ Ալբոմը սկսվում է «Take a Bow» երգից, որը, ըստ երաժշտական քննադատների, համարվում է «հարձակում գրեթե անվանված քաղաքական առաջնորդի վրա»։ Դա առավել զգացվում է «Corrupt, уou’re corrupt, bring corruption to all that you touch» տողում։ Հակաքաղաքական թեման շարունակվում է նաև «Exo-Politics» և «Assassin» երգերում։ Ալբոմում հաճախակի շեշտվում են վիճաբանական հարցեր, ինչպիսիք են անօրեն պատերազմները, գերտերությունների իշխանավորների դավադրությունները, ժողովուրդների զայրույթը։ Որոշ երգերը նվիրված են հուզական թեմաներին՝ սիրո, ներողամտության և ցավի մասին։