Blackpink

Blackpink
Blackpink-ը 2021 թվականին
Ձախից աջ՝ Ջիսու, Ջեննի, Ռոսե, Լիսա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն블랙핑크
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրեր
Գործունեություն2016-ներկա
ԼեյբլYG Entertainment
Պարգևներ
Diamond Play Button
Կայքblackpinkofficial.com
Անդամներ
Ջիսու
Ջեննի
Ռոսե
Լիսա
 Blackpink Վիքիպահեստում

Blackpink (կորեերեն՝ 블랙핑크, ոճավորվում է՝ BLACKPINK կամ BLΛƆKPIИK), հարավկորեական գըրլ բենդ, որը ձևավորվել է YG Entertainment-ի կողմի և կազմված է Ջիսուից, Ջեննիից, Ռոսեից և Լիսայից։ Խումբը դեբյուտ է կատարել 2016 թվականի օգոստոսի 8-ին՝ «Square One» սինգլային ալբոմով, որում ներառված են «Whistle» և «Boombayah» սինգլները, որոնք նրանց համար մեկ ձայնագրություններն են Հարավային Կորեայի Gaon Digital Chart չարթում և Billboard World Digital Song Sales չարթում։

Blackpink-ը հարավկորեական գըրլ բենդերի շրջանում հասել է լավագույն ցուցանիշների՝ Billboard Hot 100 չարթում «Ice Cream» երգով, որը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը և Billboard 200 չարթում The Album (2020) ալբոմով, որը հասել է 2-րդ հորիզոնական[1][2]։ Նրանք առաջին հարավկորեական գըրլ բենդն են, որոնք ընդգրկվել և գլխավորել են Billboard-ի Emerging Artists և World Digital Song Sales չարթերը երեք անգամ[3]։ Blackpink-ը նաև առաջին հարավկորեական գըրլ բենդն է, որը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից հավաստագրում է ստացել նրանց 2018 թվականի «Ddu-Du Ddu-Du» հիթ սինգլի համար, որի երաժշտական տեսահոլովակը, ըստ 2020 թվականի դեկտեմբերի տվյալների, հանդիսանում է ՅուԹյուբ հարթակում ամենաշատ դիտումներ ունեցող հարավկորեական խմբի տեսահոլովակը[4][5] այն արդեն ունի ավելին քան 2 մլրդ դիտում։ Նրանք Միացյալ Թագավորության թոփ 40-ում ամենաշատն ընդգրկված հարավկորեացի արտիստներն են[6] և նրանց 2018 թվականի «Kiss and Make Up» երգը հանդիսանում է հարավկորեական խմբի առաջին երգը, որը Ֆոնոգրամաների արտադրողների բրիտանական միության կողմից հավաստագրման է արժանացել[7][8][9] և Երաժշտության ձայնագրման ընկերությունների ավստրալիական միության կողմից պլատինե է հավաստագրվել[10]։

Blackpink-ն իր կարիերայի ընթացքում բազմաթիվ օնլայն ռեկորդներ է սահմանել։ Նրանց «Kill This Love» (2019) և «How You Like That» երգերի տեսահոլովակները սահմանել են առաջին 24 ժամում ամենաշատ դիտումներ ունեցող տեսահոլովակների ռեկորդները, հետագայում սահմանել են 2 ռեկորդ Գինեսի ռեկորդների գրքում[11]։ Նրանք նաև համարվում են առաջին երաժշտական և հարավկորեական խումբը, որոնք ՅուԹյուբ հարթակում ունեն մեկ միլիարդից ավել դիտում հավաքած չորս տեսահոլովակ[12][13][14]։

Blackpink-ը 31-րդ Golden Disc Awards-ի և 26-րդ Seoul Music Awards-ի ժամանակ ստացել է «Տարվա նոր արտիստ» մրցանակները, ինչպես նաև 2019 թվականին համարվել է Հարավային Կորեայի առավել ազդեցիկ հայտնիներից մեկը, իսկ ըստ Forbes Korea-ի 2020 թվականի ամենաազդեցիկ հայտնիների ցանկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը[15] և առաջին հարավկորեական գըրլ բենդը, որն ընդգրկվել է Forbes-ի «30 Under 30»-ում[16]։ Նրանք նաև առաջին քեյ փոփ գըրլ բենդն են, որոնք պարգևատրվել են MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ։

Ըստ 2020 թվականի դեկտեմբերի տվյալների, Blackpink-ը հանդիսանում է Սպոթիֆայում և ՅուԹյուբում ամենաշատ բաժանորդներ ունեցող գըրլ բենդը[17][18]։

Անդամներն են Kim Jennie, Park Rose(cheayoung), Lalisa Manobal, Kim Jisoo։

Backpink նշանակում է, ոչ միայն սև և վարդագույն, այլ նաև՝ գեղեցիկը ամենինչի մեջ չե։ Անդամները իրենց ֆանդոմներին կոչել են blink-ներ։ Blackpink-ը Հարավային Կորեայի մի ակ աղջիկների խումբն է, որ 2017թվականից հետո շատ հաղթանակներ է ունեցել, քան մյուս խմբերը։ Ացջիկների բեմական տաղանդի շնորհիվ Լիսան դարձավ խմբի ամենաբիասված անդամը, Ջենին ամենհայտնի անդամը,Ռոզեն ամենաքյութ անդամը,Ջիսուն ամենըհզոր ձայնով անդամը։ Խումբը շատ նվերներ է ստացել blink-ների կողմից։ Տարածված ֆաներ ունեն տարբեր երկրներում։ Սիրում են պարել և երգել,Ջենին ռեպի թագուհին է,Լիսան պարի թագուհին է,Ռոզեն վոկալի թագուհին է, Ջիսուն գեղեցկության թագուհին է։

  1. Trust, Gary (2020 թ․ սեպտեմբերի 8). «Blackpink Hits New Hot 100 High With Debut of Selena Gomez Collab 'Ice Cream'». Billboard (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. «21 Savage & Metro Boomin's 'Savage Mode II' Debuts at No. 1 on Billboard 200 Chart». Billboard (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. Zellner, Xander (2018 թ․ հունիսի 27). «Blackpink Is First All-Female K-Pop Group to Top Emerging Artists Chart». Billboard (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  4. Herman, Tamar (2019 թ․ օգոստոսի 3). «Blackpink Receive First RIAA Certification for 'Ddu-Du Ddu-Du'». Billboard (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  5. Rolli, Bryan (2019 թ․ հունվարի 22). «BlackPink's 'Ddu-Du Ddu-Du' Is The Most-Watched Music Video by a Korean Group On YouTube». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  6. McIntyre, Hugh. «Blackpink Pass BTS As The Korean Musicians with the Most Top 40 Hits in the U.K.». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. McIntyre, Hugh (2020 թ․ հուլիսի 5). «Blackpink Passes BTS To Claim The Most Top 40 Hits Among Korean Artists in the U.K.». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  8. McIntyre, Hugh (2020 թ․ մարտի 17). «BTS's 'Boy With Luv' Is Just The Fifth Korean Single To Be Certified in the U.K.». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  9. «Blackpink Raih Sertifikat Perak dari Industri Fonografi Inggris». Warta Kota (ինդոնեզերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  10. «Blackpink Raih Platinum di Australia untuk Single Kiss and Make Up». tirto.id (ինդոնեզերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  11. «Blackpink's return sets new YouTube records with How You Like That». Guinness World Records (անգլերեն). 2020 թ․ հունիսի 30. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. «Blackpink's 'Kill This Love' surpasses 1 billion views on YouTube». koreajoongangdaily.joins.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  13. «Music video of Blackpink's 'Kill This Love' hits 1 billion views on YouTube». Manila Bulletin (անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  14. «Blackpink's 'Boombayah' reaches 1 billion views on YouTube, group's third MV to achieve feat». Manila Bulletin (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  15. Seung-il, Oh (2019 թ․ ապրիլի 23). «포브스코리아 선정 2019 파워 셀러브리티 40». JoongAng Ilbo. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  16. Ramirez, Elaine. «BlackPink: The All-Girl K-Pop Group Following BTS's Footsteps And Taking Over The U.S.». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  17. Ana Monroy Yglesias (2020 թ․ հուլիսի 2). «"How You Like That:" Blackpink Breaks Multiple Records With Latest Music Video». Grammy Awards. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  18. «Blackpink are music group with highest number of YouTube subscribers». The Straits Times. 2019 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne