«Blue (Da Ba Dee)» | ||||
---|---|---|---|---|
Eiffel 65-ի սինգլը | ||||
«Europop» ալբոմից | ||||
Թողարկված | 1 հունվարի, 1999 | |||
Ֆորմատ | ||||
Ձայնագրված | 1998 | |||
Ժանր | եվրոդենս[1] | |||
Երգահան | Jeffrey Jey?[2] և Maurizio Lobina?[2] | |||
Տևողություն |
| |||
Լեյբլ | BlissCo | |||
Պրոդյուսեր |
| |||
Eiffel 65-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Blue (Da Ba Dee)», իտալական Eiffel 65 երաժշտական խմբի երգը։ Թողարկվել է 1999 թվականի հունվարի 1-ին որպես իրենց դեբյուտային Europop ալբոմի լիդ սինգլը։ Այն խմբի ամենահաջողակ սինգլն է, որ հասել է առաջին հորիզոնականի բազմաթիվ երկրների հիթ-շքերթներում, ներառյալ Իտալիան, Մեծ Բրիտանիան[3], Նիդերլանդները, Ֆրանսիան, Շվեդիան, Շվեյցարիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Ավստրալիան և Գերմանիան, ինչպես նաև գրավել է վեցերորդ տեղը Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ-շքերթում[4]։ Մեծ Բրիտանիայում երգը նախ ընդգրկվել է առաջին քառասուն երգերի ցանկում բացառապես ներմուծված սկավառակների վաճառքի շնորհիվ (այսինքն՝ սինգլն այդ երկրում դեռ չէր թողարկվել՝ այդպիսով դառնալով երրորդ սինգլն աշխարհում, որին հաջողվել է հասնել նման արդյունքի[5]։
Երգը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի «Լավագույն պարային ձայնագրություն» անվանակարգում[6]։