Boeing X-45 | |
---|---|
![]() | |
Տեսակ | թռչող ապարատների ընտանիք |
Ենթատեսակ | experimental aircraft? և անօդաչու մարտական ինքնաթիռ |
Արտադրող | Boeing Defense, Space & Security |
Առաջին թռիչք | մայիսի 22, 2002 |
Միավոր արտադրված | 2 |
Բազային մոդել | Bird of Prey? |
![]() |
X-45, փորձնական բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարք։ Առաջին թռիչքն իրականացվել է 2002 թվականին։ 14 րոպե տևողությամբ առաջին թռիչքի ընթացքում հասել է 2500 մ բարձրության և 360 կմ/ժամ արագության։ X-45A սարքն օդ է բարձրացել ԱՄՆ ռազմաօդային ուժերի Էդվարդս ավիաբազայից (Կալիֆոռնիա) և վայրէջք կատարել ՆԱՍԱ-ի Դրայդեն հետազոտական կենտրոնում։ Ստեղծվել է Х-45А սարքի երկու մոդել։ Այս սարքերի վերջին թռիչքներն իրականացվել են 2005 թվականին, որից հետո ԱԹՍ-երի այս մոդելները հանձնվել են թանգարանին[1]։
Պենտագոնը նախատեսում է օգտագործել X-45 սարքի հիմքի վրա ստեղծված համակարգերը երկու խնդիր լուծելու նպատակով[2]․
Նախատեսված երեք X-45C ինքնաթիռներից առաջինը նախատեսվել է ավարտել 2006 թվականին[2][3], իսկ հնարավորությունների ցուցադրությունը՝ 2007 թվականի սկզբին։ X-45C ծրագիրը DARPA-ից ստացել է 767 միլիոն դոլար՝ 2004 թվականի հոկտեմբերին երեք ինքնաթիռների կառուցման և փորձարկման համար։ 2006 թվականի մարտի 2-ից Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ–ն) որոշում կայացրեցին դադարեցնել X-45 սարքի նախագծի ֆինանսավորումը։ Այնուամենայնիվ, Բոինգն առաջարկել է ԱՄՆ ռազմածովային ուժերին ստեղծել X-45N սարքի ցուցադրական տարբերակ` հիմնված X-45- ի վրա։