«Break My Heart» | ||||
---|---|---|---|---|
Դուա Լիպայի սինգլը | ||||
«Future Nostalgia» ալբոմից | ||||
Թողարկված | Մարտի 25, 2020 | |||
Ֆորմատ |
| |||
Ժանր |
| |||
Երգահան |
| |||
Տևողություն | 3:41 | |||
Լեյբլ | Warner Records | |||
Պրոդյուսեր |
| |||
Դուա Լիպայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Break My Heart», բրիտանացի երգչուհի Դուա Լիպայի երգը, որը ձայնագրվել է նրա երկրորդ՝ «Future Nostalgia» ստուդիական ալբոմի համար[1][2]։ Այն թողարկվել է 2020 թվականի մարտի 25-ին՝ որպես ալբոմի երրորդ սինգլ։ Երգի հեղինակներն են Դուա Լիպան, Ալեքսանդրա Թամփոսին և ալբոմի պրոդյուսերներ Էնդրյու Ուոթը և The Monsters and the Strangerz-ը։ Երգում առկա է INXS ռոք խմբի «Need You Tonight» երգից որոշ մեղեդի, այդ պատճառով հեղինակային իրավունքներում նշված են նաև Մայքլ Հատչենսը և Էնդրյու Ֆարիսը[2]։
Սկզբում, երգը պետք է թողարկվեր մարտի 27-ին, սակայն ավելի վաղ համացանցում հրապարակվել էր ալբոմը, այդ պատճառով Դուան ալբոմը թողարկել է մարտի 27-ին, իսկ նոր սինգլը մարտի 25-ին[2][3]։