«California King Bed» (հայ.՝ «Հսկայական թագավորական մահճակալ»), բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի երգը նրա Loud հինգերորդ ստուդիական ալբոմից։ Թողարկվել է 2011 թվականի մայիսի 13-ին որպես չորրորդ միջազգային սինգլ։ Երգի հեղինակներն են Էնդրյու Հարը, Ժերմեն Ջեքսոնը, Պրիսցիլա Ռենեան և Ալեքս Դելիկետան, պրոդյուսերները՝ գործիքային հիփ-հոփի The Runners ստեղծագործական խումբը։ Սինգլն ունեցել է բավական հաջողություն՝ ընդգրկվելով լավագույն տասնյակներում այնպիսի երկրների հիթ-շքերթներում, ինչպիսիք են Ավստրալիան, Նոր Զելանդիան և Մեծ Բրիտանիան։ Երգը հնչել է Nivea ֆիրմայի «Մաշկի խնամքի 100 տարի» (անգլ.՝ «100 Years of Skin Care») գովազդային արշավում[2]։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 ISWC-Net
- ↑ «California King Bed Featured in Nivea's TV AD!». Rihannanow.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.