«Candle in the Wind 1997» | |
---|---|
-ի սինգլը | |
Ֆորմատ | CD |
Ժանր | փոփ |
Երգահան | Էլթոն Ջոն |
Լեյբլ | Epic Records |
Պրոդյուսեր | Ջորջ Մարթին |
«Candle in the Wind 1997» կամ «Goodbye England’s Rose», երգիչ Էլթոն Ջոնի սինգլը՝ նվիրված 1997 թվականին զոհված արքայադուստր Դիանային։ Հանդիսանում է 1973 թվականի համանուն բնօրինակ երգի վերաթողարկումը (անգլ.՝ Candle in the Wind), որն իր հերթին նվիրված էր Մերիլին Մոնրոյին։ Սինգլը գլխավորել է ամբողջ աշխարհի հիթ շքերթերը։ 1997 թվականի սեպտեմբերին թողարկումից անմիջապես հետո ստեղծագործությունն առաջին տեղն է զբաղեցրել բրիտանական շքերթում՝ դառնալով Էլթոն Ջոնի չորրորդ սինգլը, որը հասել էր հիթ շքերթի առաջին հորիզոնական։ Սինգլը նաև բրիտանական շքերթերի պատմության ընթացքում ամենավաճառվածն է[1]։
2007 թվականին «Candle in the Wind 1997» սինգլը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես երաժշտության պատմության ընթացքում ամենավաճառված սինգլը։ 2012 թվականի տվյալներով՝ «Candle in the Wind 1997» երգը վաճառքի տեսանկյունից Էլթոն Ջոնի ամենահաջողված գործն է[2]։