Capitol Records | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | լեյբլ |
Հիմնադրված է | 1942 |
Հիմնադիր | Ջոննի Մերքեր, Բադդի Դիզլևայ, Գլեն Ուոլեքս |
Երկիր | ![]() |
Սեփականատեր | Universal Music Group |
Կայք | capitolrecords.com(անգլ.) և capitolrecords.com |
![]() |
Capitol Records, ամերիկյան Universal Music Group-ին պատկանող ձայնագրման լեյբլ։ Այն ստեղծվել է ԱՄՆ-ում, 1942 թվականին, որպես West Coast ձայնագրման ընկերության առաջին լեյբլ` Ջոնի Մերքերի, Բադդի Դիզլևայի և Գլեն Ուոլեքսի կողմից։ 1955 թվականին այն սեփականաշնորհվել է EMI ձայնագրման լեյբլի կողմից[1]։ Հետագայում, 2012 թվականին EMI ընկերությունը սեփականաշնորհվել է Universal Music Group ընկերության կողմից։ Մեկ տարի անց ընկերությունը միանում է Capitol-ին, և Capitol Music Group ընկերությունը դառնում է Universal Music Group ընկերության մի մասը։ Capitol Records ձայնագրման լեյբլի աշխատասենյակը գտնվում է Հոլիվուդում։ Այն ճանաչված է որպես Կալիֆոռնիայի խորհրդանիշ։
Լեյբլի հետ համատեղ համագործակցում են արտիստներ, ինչպիսիք են Փոլ ՄաքՔարթնին, Մերի Ջեյ Բլայջը, Քեթի Փերրին, Avenged Sevenfold-ը, 5 Seconds of Summer-ը, Թորի Քելլին, Սեմ Սմիթը, Թրոյ Սիվանը և այլն[2]։