«Cheers (Drink to That)», բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի երգը նրա «Loud» (2010) հինգերորդ ստուդիական ալբոմից։ Երգը ստեղծվել է «The Runners» հիփ-հոփ խմբի կողմից և հիմնված է «I’m with You» երգի օրինակի վրա, որը հայտնվել է կանադացի երգչուհի Ավրիլ Լավինի (2002 թվական) «Let Go» առաջնաելույթային ալբոմում։ Երգը դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, որոնց մեծ մասը գովաբանել է «I’m with You» երգի հետ հաջող համադրումը՝ նշելով, որ ակումբային երգերի շարքում այն մեծ հաջողություն կարող է գրանցել իր համապատասխան լիրիկայի շնորհիվ։ Երգը ներառվել է «Loud Tour» համերգային շրջագայության երգերի ցանկում[1][2]։ 2011 թվականի օգոստոսի 2-ին սինգլը ուղարկվել է ԱՄՆ-ի գլխավոր ռադիոհաճախականության ալիք[3]։