City Girls (անգլ. թարգմանաբար՝ «Քաղաքային աղջիկներ»), ամերիկյան ռեփ դուո Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքից, որի կազմի մեջ են մտնում Յանգ Մայամին (ի ծնե՝ Քարեշա Ռոմեքա Բրաունլի, 1994 թվականի փետրվարի 11)[2] և Ջեյ Թին (ի ծնե՝ Ջաթավիա Շաքարա, 1992 թվականի դեկտեմբերի 3)[3][4]։ Խմբի անվանումը գալիս է այն բանից, որ դուոյի երկու անդամները Օփա-Լոքա և Լիբերթի Սիթի քաղաքներից են, որոնք Complex ասմագիրը նկարագրում է որպես «Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի երկու ամենակոպիտ թաղամասերը»[5]։ Նրանք ուշադրության են արժանացել Դրեյքի«In My Feelings» չարթթոփեր հիթի կատարումից հետո[4]։