City of Blinding Lights

««Կուրացնող կրակների քաղաք»»
«City of Blinding Lights»
«U2»ի երգը «How to Dismantle an Atomic Bomb» ալբոմից
Թողարկված2005 թվականի հունիսի 6
ՖորմատCD, DVD, Mini-CD
Ժանրռոք
ԼեյբլIsland Records և Interscope Records
ՀեղինակԲոնո
ՊրոդյուսերFlood?

«City of Blinding Lights» (հայերեն՝ Կուրացնող կրակների քաղաք), «U2» իռլանդական ռոք խմբի երգը, որը How to Dismantle an Atomic Bomb ալբոմի չորրորդ սինգլն է։ Երգն Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում դարձել է հիթ։ Այն արժանացել է քննադատների դրական արձագանքին և ստացել «Գրեմմի» մրցանակ «Լավագույն ռոք երգ» անվանակարգում։

Երգի նախնական տարբերակը գրվել է 1997 թվականի «Pop» ալբոմի սեանսների ժամանակ։ Մասամբ ոգեշնչման աղբյուր են ծառայել խմբի ֆրոնտմենի՝ Բոնոյի դեպի Լոնդոն կատարած առաջին ճամփորդության հիշողությունները և խմբի երաժիշտների սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Նյու Յորքում հանդես գալու ժամանակ ունեցած հույզերը։ Մասամբ էլ վերաբերում է Բոնոյի և վերջինիս կնոջ հարաբերություններին։ Երգի հիմնական միտքը նվիրված է կորցրած անմեղության թեմային․ այն ոգեշնչված է Բոնոյի ռետրոսպեկտիվ հետ հայացքից, որը վերջինս հառել է 80-ական թվականների սկզբի Բոնոյի վրա։

Երգը դեբյուտ է ունեցել Vertigo Tour շրջագայության համերգների ժամանակ․ այն ընտրել են որպես շոուի սկզբում հնչող երգ և այդ օրվանից ի վեր խումբը կատարում է այն իր յուրաքանչյուր համերգի ժամանակ։ Երգը հնչել է «Սիմփսոնները» և «Անտուրաժ» սերիալների էպիզոդներում, ինչպես նաև «Սատանան կրում է Պրադա» ֆիլմում։

Այդ ժամանակ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնող Բարաք Օբաման օգտագործել է երգը 2008 և 2012 թվականների իր նախընտրական արշավների ընթացքում[1][2] և այն անվանել իր սիրելի երգերից մեկը[3]։ «U2»-ը կատարել է այն Օբամայի երդմնակալությանը նվիրված համերգի ժամանակ[4]։

  1. «Barack Obama's Presidential Announcement». Barack Obama's YouTube channel. 2007 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. Halperin (2007), pp. 323—324
  3. «Music picks from Obama, McCain». All Songs Considered. 12 August 2008. National Public Radio. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
  4. Hendrix, Steve; Mummolo, Jonathan (2009 թ․ հունվարի 18). «Jamming on the Mall for Obama». Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne