«Cockiness (Love It)» | |
---|---|
Ռիհաննայի երգը «Talk That Talk» ալբոմից | |
Ձայնագրված | 2011 |
Ժանր | Դենսհոլ, դաբստեպ |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 2:58 |
Լեյբլ | Def Jam Recordsings, SRP Records |
Հեղինակ | Ռիհաննա, Քենդիս Փիլեյ, Դի Աբերնեթ, Բանգլադեշ |
Պրոդյուսեր | Բանգլադեշ, Կուկ Հարել |
«Cockiness (Love It)», բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի երգն է իր «Talk That Talk» (2011) կոչվող վեցերորդ ստուդիական ալբոմից։ Երգը գրվել է Ռիհաննայի, Քենդիս Փիլեյի, Դի Աբերնեթի և Բանգլադեշի կողմից։ Այն 2 րոպե 58 վայրկյան տևողությամբ դենսհոլ և դաբստեպ ժանրերի երգ է, որի բառերում երգչուհին արտահայտում է իր սեռական ցանկությունները։
Երգը տարբեր արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, որոնցից ոմանք բարձր են գնահատել երգի հիշվող լինելը և կոմպոզիցիոն կառուցվածը, իսկ մյուսները քննադատել են երգի բառերի բացահայտ սեքսուալ բովանդակությունը։