Compass Group plc | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, հանրային ընկերություն և կոնգլոմերատ |
Հիմնադրված է | 1941 |
Վայր | Չերթսի, Ռաննիմիդ, Սըրրի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Դոմինիկ Բլեյքմոր[2] |
Գլխավոր անձինք | Պոլ Ուոլշ (նախագահ)[3] Դոմինիկ Բլեյքմոր (CEO)[4] |
Արդյունաբերություն | հասարակական սնունդ |
Հասույթ | ![]() |
Գործառնական շահույթ | ![]() |
Զուտ շահույթ | ![]() |
Աշխատողների թիվ | 513,707 (2022)[5] |
Սեփականատեր | BlackRock[6], MFS Investment Management? և Invesco? |
Կայք | compass-group.com |
Բորսա | LSE: CPG |
Compass Group plc, բրիտանական բազմազգ պայմանագրային սննդի սպասարկման խոշորագույն ընկերություն[7], որի գլխամասային գրասենյակը գտնվում է Անգլիայի Չերթսի քաղաքում[8]։ Այն Եվրոպայում սննդի սպասարկման պայմանագրային խոշորագույն ընկերությունն է՝ առաջ անցնելով Sodexo-ից, որտեղ աշխատում է ավելի քան 500,000 մարդ։ Այն գործում է աշխարհի 50 երկրներում՝ կազմակերպելով սննդամթերքի մատակարարումը գրասենյակներին, գործարաններին, դպրոցներին, համալսարաներին, հիվանդանոցներին, սպորտային և մշակութային հիմնական վայրերին, հանքարդյունաբերական ճամբարներին, ուղղիչ հաստատություններին ու ծովային նավթային հարթակներին[7]։ Compass Group-ը գրանցված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, և ներառված է FTSE 100 Index-ում։ Այն նաև ներառված է Fortune Global 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակում[9][10]։ Ամեն տարի ընկերությունը սպասարկում է շուրջ չորս միլիարդ մարդու[7]։