Counter-Strike | |
---|---|
![]() | |
Մշակող | Valve[1] |
Հրատարակիչ | Valve, Sierra Entertainment[1] և Nexon Co. Ltd. |
Դիստրիբյուտոր | Steam |
Միջերեսի լեզու | անգլերեն[2], ֆրանսերեն[2], գերմաներեն[2], իտալերեն[2], իսպաներեն[2], պարզեցված չինարեն[2], ավանդական չինարեն[2] և կորեերեն[2] |
Սերիայի մաս | Counter-Strike?[3] |
Հաջորդ | Counter-Strike: Condition Zero |
Վայր | ԱՄՆ |
Սպորտի տեսակ | Կիբեռսպորտ |
Թողարկման թվական | հունիսի 19, 1999[4], նոյեմբերի 9, 2000[5], հունվարի 25, 2013 և դեկտեմբերի 15, 2000[1] |
Պլատֆորմներ | Windows, մաքՕՍ[2], Լինուքս և Xbox |
Շարժիչ | GoldSrc |
Ժանր | Մարտավարական հրաձիգ, առաջին դեմքի շութեր և էքշն[1] |
Խաղի ռեժիմ | բազմակառավարելի խաղ[2] |
PEGI | PEGI 16 |
USK | USK 16 |
ESRB | 17+[6] |
CERO | CERO D |
Կրիչ | օպտիկական սկավառակ, թվային բաշխում և թվային ներբեռնում |
Կառավարում | ստեղնաշար, մկնիկ, Բարձրախոս և Xbox controller? |
![]() |
Counter-Strike, հայտնի է նաև ինչպես Half-Life: Counter-Strike կամ Counter-Strike 1.6 (հայերեն՛ Հակահարված, Կես-Կյանք։ Հակահարված կամ Հակահարված 1․6), Valve ընկերության կողմից թողարկված բազմաօգտատեր հրաձգային խաղ առաջին դեմքով, Microsoft Windows-ի համար։ Սկզբնական շրջանում Counter-Strike խաղը իրենից ներկայացնում էր Half-Life խաղի ձևափոխված տարբերակը, որ մշակվել էր 1999 թվականին Մինե Լեի և Ջեսսոմ Կլիֆֆի կողմից, հետագայում Valve-ն վարձեց այս երկու ծրագրավորողներին և նրանցից ձեռք է բերել խաղի ստեղծման իրավունքը, և 2000 թվականին թողարկելով Counter-Strike խաղի ամբողջովին փոփոխված տարբերակը, արդեն ինչպես սեփական խաղը։ Խաղը տարբեր ժամանակներում թողարկվել է տարբեր պլատֆորմների համար (macOS, Linux և Xbox)։
Counter-Strike խաղային ընթացքը բաժանված են մի քանի ռաունդների, որտեղ իրար միջև մարտի մեջ են մտնում երկու թիմեր, որոնցից մեկը ահաբեկիչներն են, իսկ մյուսը հատուկ նշանակության զորքերը, խաղի առաջ խաղացողը ընտրում է քարտեզը, որտեղ պետք է տեղի ունենա հակամարտությունը։ Թիմը կարող է հասնել հաղթանակի սպանելով հակառակորդ թմի բոլոր մասնակիցներին կամ կատարելով տարբեր առաջադրանքններ և այն կախված է խաղի համար ընտրված քարտեղից։ Ամեն ռաունդից առաջ խաղացողը կարող է գնել զենք կամ այլ օգնող սպառազինություն, տվյալ ռաունդի վերջում խաղացողին տրվում է իր կատարած գործին հավասար վիրտուալ փող, որը խաղացողը կարող է օգտագործել մյուս ռաունդի սկզբին ավելի զենք գնելու համար։
Counter-Strike խաղը բարձր գնահատականի է արժանացել քննադատների կողմից և մեծ հայտնություն է ունեցել խաղացողների կողմից, այդ թվում խաղը դարձավ 2000-ական թվականների ամենահայտնի կիբերսպորտային խաղը։ Հետագայում թողարկվեցին մի շարք շարունակական-խաղեր, մամուլում խաղացողների շրջանում ավելի կոնկրետ նշելու համար խաղի առաջինը լինելու փաստը որոշվեց օգտագործել Counter-Strike 1.6 անվանումը, որտեղ «1.6» 2003 թվականին թողարկված վերջին մասշտաբային թարմացումն էր։