«Creep» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Ռեդիոհեդի սինգլը | ||||
Թողարկված | 1992, 1993, 1996 | |||
Ֆորմատ | CD, CD քարտ, Jukebox 7" vinyl, 12", ձայներիզ | |||
Ժանր | ալտերնատիվ ռոք | |||
Երգահան | Թոմ Յորք, Քոլին Գրինվուդ, Ջոննի Գրինվուդ, Էդ Օ'Բրայեն, Ֆիլ Սելուեյ, Mike Hazlewood? և Albert Hammond? | |||
Տևողություն | 03:59 | |||
Լեյբլ | Parlophone/EMI | |||
Պրոդյուսեր | Շոն Սլեյդ Փոլ Ք. Քոլդերի | |||
Ռեդիոհեդի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Creep, անգլիական Ռեդիոհեդ ռոք խմբի առաջին (չհաշված EP Drill-ը) սինգլը նույնանուն երգով, որ թողարկվել է 1992 թվականին Parlophone լեյբլով։ Երգը մտել է նաև խմբի առաջին ձայնասկավառակի՝ Pablo Honey-ի երգացանկի մեջ (1993)։
Թոմ Յորքը գրել է այս երգը 1987 թվականին՝ մինչ խմբի կազմավորվելը։ Սկզբում նա երգը ակուստիկ կիթառով էր կատարում։ Փորձի ժամանակ պրոդյուսերներ Շոն Սլեյդի և Փոլ Քոլդերի ներկայությամբ խումբը տարբեր երգեր էր կատարում, սակայն դրանք պրոդյուսերներին չէին գրավում, իսկ Creep-ը միանգամից ուշադրության արժանացավ։ Սկզբում նրանք սխալ էին հասկացել Թոմի «our Scott Walker song» բառերը և ընդունել էին երգը որպես քավեր տարբերակ, բայց, չնայած դրան, նրանք խնդրել էին կատարել երգը ևս մեկ անգամ (հենց այդ ժամանակ էր երգը ձայնագրվել էր, առաջին դուբլից)։ Երգը լսելուց հետո պարզվել էր, որ այն Թոմ Յորքի հեղինակային աշխատանքն է, և հարցը՝ կապված հաջորդ սինգլի հետ, որոշվել էր[1].
Նախապես Ռեդիոհեդը որոշել էր թողարկել սինգլը «А»-ի երկու կողմերով՝ «Million Dollar Question» և «Inside My Head» երգերով։ Առաջին սահմանափակ թողարկումից հետո 1992 թվականի սեպտեմբերին երգը սկսեցին հեռարձակել Radio 1 ռադիոկայանով։ Երգը ռադիոհաղորդավարների կարծիքով չափազան դեպրեսիվ էր, այդ պատճառով այն երկու անգամ հայտնվեց եթերում և վերջ։ Սակայն, ձայնասկավառակի թողարկումից հետո «Creep»-ը բրիտանական չարթերում բարձրացավ 71-րդ հորիզոնական՝ արդյունքում զբաղեցնելով 7-րդ տեղը։ «Creep»-ը դարձավ խմբի ամենահայտնի հիթը։ Մինչև հաջորդ ձայնասկավառակի թողարկումը՝ խմբին հեգնանքով անվանում էին «Creep-band»՝ ակնարկելով, որ այն «մի երգի խումբ»է։ The Bends ձայնասկավառակի թողարկմամբ (այն երեք անգամ պլատինե դարձավ Բրիտանիայում և զբաղեցրեց 4-րդ տեղը բրիտանական չարթերում) նման հերյուրանքները դադարեցին։