Cuz I Love You | |
---|---|
Լիզզոյի ստուդիական ալբոմ | |
Թողարկված | ապրիլի 19, 2019 |
Ժանր | փոփ |
Տևողություն | 33:18 |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Atlantic Records |
Պրոդյուսեր | X Ambassadors |
«Cuz I Love You», ամերիկացի երգչուհի Լիզզոյի երրորդ ստուդիական ալբոմ։ Թողարկվել է 2019 թվականի ապրիլի 19-ին Atlantic Records լեյբլում։ Ալբոմի աջակցությամբ թողարկվել է երկու սինգլ՝ «Juice» և «Tempo»։ Ալբոմի դելյուքս-տարբերակում տեղ է գտել 2017 թվականին լույս տեսած և 2019 թվականին Billboard Hot 100-ը գլխավորած «Truth Hurts» երգը։
Ալբոմը հասավ 4 հորիզոնականի Billboard 200 հիթ-շքերթում և ստացավ RIAA-ի ոսկե սերտիֆիկատ[1]։
Ալբոմը ճանաչվել է տարվա լավագույն Ալբոմ Soul Train Music Awards[2] մրցանակաբաշխության ժամանակ։ Նաև առաջադրվել Է People's Choice Awards և «BET Hip Hop Awards»[3][4] մրցանակների համար որպես Տարվա ալբոմ, բացի այդ, նա ստացել է «Գրեմմի» մրցանակի անվանակարգեր՝ որպեստարվա լավագույն ալբոմ և որպես լավագույն ժամանակակից ուրբան-ալբոմ[5]։