«Dance with My Father» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Լյութեր Վանդրոսի սինգլը | ||||
«Dance with My Father» ալբոմից | ||||
Թողարկված | մայիսի 30, 2003 | |||
Ֆորմատ | 7", CD սինգլ, թվային ներբեռնում | |||
Ժանր | R&B, փոփ, adult contemporary | |||
Տևողություն | 4:26 | |||
Լեյբլ | J | |||
Պրոդյուսեր | Լյութեր Վանդրոս, Նեթ Էդերլի կրտսեր | |||
Լյութեր Վանդրոսի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Dance with My Father, երգիչ և երգահան Լյութեր Վանդրոսի 13-րդ համանուն ստուդիական ալբոմի սինգլներից։ Վանդրոսը գրել է երգը Ռիչարդ Մարքսի հետ՝ անձնական պատմության հիման վրա։ Երգը պատկերում է Վանդրոսի մանկության հիշողությունները, երբ հայրը պարում էր իր և մոր հետ։
Թեև Վանդրոսի հոսպիտալացման պատճառով երգը բավականաչափ չգովազդվեց, այն դարձավ ժամանակի ամենաշատ պահանջարկ ունեցող երգերից մեկը։ 2003 թվականի Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ «Dance with My Father» երգը ճանաչվեց տարվա երգ, ինչպես նաև տղամարդու լավագույն R&B վոկալային կատարում։