«Dance in the Dark» (հայերեն՝ Պար մթության մեջ), երգը ձայնագրվել է ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի կողմից նրա երրորդ` The Fame Monster մինի-ալբոմից։ Երգը ձայնագրվել է 2009 թվականին, այն գրել է ննջասենյակում երկու մարդկանց ինտիմ հարաբերություններից ոգեշնչված։ Գագայի խոսքերով. «ձայնագրությունն աղջկա մասին է, ով սիրում է սիրով զբաղվել լույսն անջատած վիճակում, որովհետև նա ամաչում է իր մարմնից»։ 2010 թվականի հունվարի 6-ին երգը նախատեսվել էր թողարկել «Telephone» երգից հետո, բայց Գագայի և իր ձայնագրման ստուդիայի միջև ծագած վեճից հետո թողարկվեց «Alejandro» երգից հետո։ Այնուամենայնիվ երգը թողարկվեց որպես չորրորդ սինգլ, բայց միայն Ավստրալիայի և Ֆրանսիայի, նաև ՀԱՀ-ի և Հարավային Ամերիկայի համար։ Երգը ստացել է «Գրեմմի» որպես լավագույն պարային ձայնագրություն։