De mulieribus claris

De mulieribus claris
լատին․՝ De Mulieribus Claris
ՀեղինակՋովաննի Բոկաչչո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկենսագրական բառարան
Բնօրինակ լեզումիջնադարյան լատիներեն
Ստեղծման տարեթիվ1362
ԵրկիրԻտալիա
Հրատարակման տարեթիվմոտ 14-րդ դար
 De mulieribus claris Վիքիպահեստում

«De mulieribus claris», «De claris mulieribus» («Նշանավոր կանանց մասին»), իտալական Վերածննդի ականավոր ներկայացուցիչ, նորավեպերի հանրահայտ ժողովածուի՝ «Դեկամերոն» գրքի հեղինակ Ջովաննի Բոկաչչոյի (1313 - 1375) աշխատությունը, որի մեջ ամփոփված են 106 կանանց կենսագրություններ՝ սկսած մարդկության նախամայր Եվայից մինչև Նեապոլի թագուհի Իոաննան։ Արևմտյան գրականությունների պատմության մեջ դա առաջին ժողովածուն է, որն ամբողջությամբ նվիրված է բացառապես կանանց կենսագրություններին։ Ընդ որում՝ առաքինի գործերով ու արարքներով աչքի ընկած կանանց ոչ ծավալուն կենսագրականների կողքին հեղինակը տեղ է հատկացրել նաև արատավոր վարքուբարքի տեր կանանց հակիրճ կենսագրականներին։ Աշխատության առաջաբանում նա նշել է, որ ինքը այն հույսն է փայփայում, թե լավը ընդօրինակության կարժանանա, իսկ վատը կդատապարտվի ու կմերժվի ընթերցողների կողմից[1]։

«De mulieribus claris»-ը գրված է լատիներեն[2]։ Գիրքը չափազանց մեծ ժողովրդականություն է վայելել ու լայնորեն տարածվել հատկապես 14-16-րդ դարերում։

Բոկաչչոն պատրաստել է նաև նշանավոր այրերի կենսագրությունների ժողովածու՝ De Casibus Virorum Illustrium («Նշանավոր այրերի ճակատագրերը») խորագրով։ Նա խոստովանել է, որ նշանավոր անձանց կենսագրությունների վերոնշյալ երկու ժողովածուները կազմելիս ինքը ներշնչվել է Պետրարկայի De Viris Illustribus գրքից[3]։

  1. Boccaccio (2003), էջ. xii
  2. Professor Giovanni Boccaccio, Джовани Бокачо, Giovanni Boccaccio De Mulieribus Claris. — Harvard University Press, 2001. — 572 с. — ISBN 978-0-674-00347-7
  3. Boccaccio (2003), էջեր. xii, xv

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne