Delta Air Lines

Delta Air Lines
Изображение логотипа
ՕՏՄԱ
DL
ՔԱՄԿ
DAL
Պայմանականչ
DELTA
Հիմնադրվել էմարտի 2, 1925[1][2]
Գործունեության սկիզբմարտի 2, 1925 — այժմ
ԿենտրոններԴեթրոյթ, Hartsfield–Jackson Atlanta International Airport?, Ջոն Ֆ. Քենեդիի անվան միջազգային օդանավակայան, LaGuardia Airport?, Minneapolis–Saint Paul International Airport?, Salt Lake City International Airport?, Լոգանի միջազգային օդանավակայան, Լոս Անջելես միջազգային օդանավակայան և Seattle–Tacoma International Airport?
ՄիությունSkyTeam[3]
ՄասնաճյուղերEndeavor Air?[4][5], Atlantic Southeast Airlines?[6] և Delta Sky Club?
ԻնքնաթիռներAirbus A320, Airbus A330, Բոինգ 717, Boeing 737 Next Generation, Բոինգ 757, Բոինգ 767, Բոինգ 777, McDonnell Douglas MD-80/MD-90, McDonnell Douglas MD-90? և Airbus A350
Նավատորմ443 (+45 պատվերված)
ՄամուլSky?
ԳլխամասԱտլանտա, ԱՄՆ[7][8][9][…]
ՂեկավարությունՌիչարդ Անդերսոն
Շրջանառություն50,6 մլրդ $ (2022)[10]
Ընդհանուր կապիտալ32,6 մլրդ $ (հունվարի 24, 2019)
ԲորսաNYSEDAL[8][11][12]
delta.com(անգլ.), zh.delta.com(չին.), de.delta.com(գերմ.), fr.delta.com(ֆր.), it.delta.com(իտալ.), ja.delta.com(ճապոներեն), es.delta.com(իսպ.) և pt.delta.com(պորտ.)

Delta Air Lines, Ամերիկայի և աշխարհի խոշորագույն ավիաընկերություններից մեկն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ատլանտայում։ Այն ԱՄՆ-ի ավիաընկերությունների շարքում առաջատարն է ապրանքների, ծառայությունների, նորարարության, հուսալիության և հաճախորդների փորձի ոլորտներում։ Delta-ն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իր շուրջ 80,000 աշխատակիցներով շարունակում է միլիարդավոր դոլլարներ ներդնել իր գործունեության մեջ՝ մատուցելով համաշխարհային մակարդակի ճանապարհորդական փորձ և ծառայություններ[13]։ «Keep Climbing» կարգախոսի ներքո Delta -ն և իր դուստր ձեռնարկությունները միասին օրական իրականացնում են մինչև 15,000 թռիչք, և գրեթե 200 միլիոն ճանապարհորդներ թռիչքներ են կատարում 50 երկրների 300 ուղղություններով, ներառյալ գործընկերների կողմից իրականացվող թռիչքները[14]։ Delta-ն շահագործում է կարևոր հանգույցներ և առանցքային շուկաներ Ամստերդամի, Ատլանտայի, Բոստոնի, Դեթրոյթի, Լոնդոնի Հիթրոուի, Լոս Անջելեսի, Մեխիկո Սիթիի, Մինեապոլիսի/Սենտ Լուիսի, Նյու Յորք՝ Քենեդի և Լա Գվարդիա, Փարիզ՝ Շառլ դը Գոլ, Սոլթ Լեյք Սիթի, Սիեթլ, Սեուլ՝ Ինչեոն և Տոկիո օդանավակայաններում[15]։ Ավիաընկերությունը դաշինք է կնքել SkyTeam֊ի հետ։ Ավիաընկերությունը հիմնականում չվերթներ է իրականացնում Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Եվրոպա, Ասիա և Աֆրիկա մայրցամաքներում։ 2009 թվականին ավիաընկերությունը բացեց նոր չվերթ դեպի Ավստրալիա։

2022թ.-ի հունվարի դրությամբ Delta-ի նավատորմը[16] հագեցած է ծառայության մեջ գտնվող շուրջ 843 Բոինգ կամ Էյրբաս ինքնաթիռներ և ևս երկու տասնյակ պատվերի մեջ գտնվող ժամանակակից օդանավեր, որոնք առաջիկայում կհամալրեն ավիաընկերության նավատորմը[17]։

Delta -ի լոգոն իրենից ներկայացնում եռանկյունի, որը խորհրդանշում է հունական այբուբենի ∆ դելտան[14]։

Բրիտանական հեղինակավոր օդային տրանսպորտի վարկանիշային կազմակերպություն Skytrax-ի կողմից Delta գնահատվել է որպես 3-աստղանի ավիաընկերություն՝ իր օդանավակայանի որակի և օդանավերում առաջարկվող ապրանքների ու ծառայությունների և անձնակազմի սպասարկման որակի համար։ Ծառայության վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ և ըմպելիքներ, IFE, մաքրություն և այլն. ծառայության գնահատականը նախատեսված է ինչպես խցիկների, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար[18]։

  1. https://news.delta.com/timeline-airline
  2. Library of Congress Library of Congress Name Authority File
  3. http://www.skyteam.com/en/about/
  4. Indeed — 2004.
  5. OpenCorporates — 2010.
  6. http://airlines.org/dataset/u-s-airline-mergers-and-acquisitions/
  7. Legal Entity Identifier
  8. 8,0 8,1 EDGAR
  9. Thomson Reuters Open Perm IDThomson Reuters.
  10. Form 10-K — 2023.
  11. https://www.bloomberg.com/quote/DAL:US
  12. Thomson Reuters Open Perm IDThomson Reuters.
  13. «Delta Air Lines». www.skyteam.com. Sky Team.
  14. 14,0 14,1 «Delta». magelline.com. Magelline.
  15. «Corporate Stats and Facts». Delta News Hub (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  16. «Delta Aircraft Seat Maps, Specs & Amenities». www.delta.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 13-ին.
  17. «Delta Air Lines Fleet Details and History». www.planespotters.net. Planespotters.net.
  18. «Delta Air Lines is certified as a 3-Star Airline». Skytrax (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne