Demons

«Demons»
«Demons» սինգլի շապիկը (Imagine Dragons, 2013)
Imagine Dragonsսինգլը
«Night Visions» ալբոմից
Թողարկվածհունվարի 28, 2013
ՖորմատԹվային ներբեռնում
Ժանրինդի ռոք
Տևողություն2:57
ԼեյբլInterscope Records, KIDinaKORNER
ՊրոդյուսերԱլեքս սա Կիդ
Imagine Dragons-ի սինգլների ժամանակագրություն
«Hear Me»
(2012)
«Demons»
(2013)
«On Top of the World»
(2013)

«Demons», ամերիկյան Imagine Dragons ռոք խմբի կողմից ձայնագրված երգ։ Երգի պրոդյուսերը Ալեքս դա Քիդն է, իսկ հեղինակները են Imagine Dragons֊ի խմբի անդամները և պրոդյուսեր Ալեքս դա Կիդը։ Երգը հայտնվել է իրենց «Continued Silence» հիմնական դեբյուտային լեյբլ֊մինի ալբոմում, ինչպես նաև «Night Vision» դեբյուտային ստուդիական ալբոմում՝ որպես ալբոմի վեցերորդ սինգլ[1][2]։

«Demons» երգը առաջին անգամ թողարկվել է 2013 թվականի հունվարի 28-ին American triple ռադիոկայանով, իսկ ապրիլի 1֊ին՝ ժամանակակից ռոք֊ռադիոկայաններով։ «Demons» երգը ինդի ռոք բալլադ է, բառերը նկարագրում են գլխավոր հերոսին, որը զգուշացնում է մարդու սխալների կարևորության մասին։

Երգը գրանցել է կոմերցիոն հաջողություն՝ դառնալով խմբի երգերի ցանկում երկրորդը՝ «Radioactive» երգից հետո։ Այն շուրջ 12 շաբաթ մնացել է Billboard Hot 100 հիթ շքերթի լավագույն տասնյակում․ միայն չորս շաբաթ շարունակ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Սա Imagine Dragone-ի երկրորդ երգն է, որը շուրջ մեկ տարի մնացել է Billboard Hot 100-ում։

2014 թվականի տվյալներով ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 3 միլիոն օրինակով[3]։ Գրանցել է նաև համաշխարհային հաջողություններ՝ լինելով տարբեր երկրների հիթ շքերթներում։ 2014 թվականին երգը ստացել է «Տարվա միջազգային տեսահոլովակ» մրցանակը MuchMusic Video Awards մրցանակաբաշխությունում, ինչպես նաև «Տարվա ալտերնատիվ ռոք երգ» մրցանակը iHeartRadio Music Awards-ում։

  1. Waddell, Ray (2013 թ․ հուլիսի 12). «Imagine Dragons: The Billboard Cover Story». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Imagine Dragons – 'On Top Of The World'». Interscope Records. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. Grein, Paul (2014 թ․ հունվարի 29). «Chart Watch: Katy Perry Ties Rihanna's Record». Chart Watch. Yahoo! Music. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne