Dire Straits | |
---|---|
![]() Դայր Սթրայթսըը 1985-ին | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Դեպֆորդ, Լոնդոն, Անգլիա |
Ժանրեր | ռոք, ռութս ռոք, բլյուզ-ռոք |
Գործունեություն | 1977-1988 1991- 1995 |
Լեյբլ | Phonogram, Vertigo, Mercury, Warner Bros. |
Պարգևներ | |
Կայք | direstraits.com |
Անդամներ | |
Մարկ Նոպֆլեր Ջոն Իլլսլեյ Պիկ Վիդերս Ալան Քլերկ | |
![]() |
Դայր Սթրեյթս (անգլ.՝ Dire Straits), բրիտանական ռոք խումբ, որը ձևավորվել է 1977 թվականին Մարկ Նոպֆլերի, նրա եղբոր՝ Դեյվիդի, Ջոն Իլլսլեյի և Պիկ Վիդերսի կողմից։ Խումբը արժանացել է չորս Գրեմմիի, և վաճառել է իր թողարկած ալբոմների ավելի քան 120 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում[1]։ Խմբի լավագույն ալբոմը համարվում է «Brothers in Arms»-ը որը թողարկվել է 1985-ին և վաճառվել է 30 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում[2]։ Խմբի երգերը հիմնականում մելանխոլիկ են և տխուր թեմաներով։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել գլխավորապես Մարկ Նոպֆլերի տաղանդի շնորհիվ[3][4]։
2018 թվականին Dire Straits-ը ներառվել է ռոքնռոլի համաշխարհային փառքի սրահում[5]։
Երաժշտախմբի առավել հայտնի երգերից են «Telegraph Road», «Sultans of Swing», «Romeo and Juliet», «Private Investigations», «Money for Nothing», «Walk of Life», «Tunnel of Love», «Your Latest Trick», «You and Your Friend», «Brothers in Arms», «Calling Elvis» հիթերը[6][7][8]։