Doll Domination ամերիկյանPussycat Dolls խմբի երկրորդ և վերջին ստուդիական ալբոմը՝ թողարկված 2008 թվականիսեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ի A&M Records ձայնագրման ընկերությունում։ Առաջին շաբաթում վաճառվել է 79 000 օրինակով։ Ամբողջությամբ ալբոմը վաճառվել է 5 000 000 օրինակով։ Ալբոմում թողարկվել են 6 սինգլներ («When I Grow Up», «Whatcha Think About That» (Missy Elliott-ի մասնակցությամբ), «I Hate This Part», «Jai Ho! (You Are My Destiny)» (A.R. Rahman-ի հետ համատեղ), «Bottle Pop» և «Hush Hush»)։ Ալբոմի պրոդյուսերները եղել են՝ DioGuardi-ն, Sean Garrett-ը, R. Kellyն, Ne-Yo-ն, Timbaland-ը։ Նաև ալբոմի ձայնագրման մեջ մասնակցություն են ունեցել Միսի Էլիոթը, Սնուփ Դոգը, R. Kelly-ն, Polow Da Don-ը և շատ այլք։ Դելյուքս հրատարակությունում գտնվում են երգչուհիներից յուրաքանչյուրի երգերը։ Որպես ալբոմին օժանդակություն խումբը մեկնել է համերգային շրջագայության՝ Doll Domination Tour անունով։
↑Watson, Margeaux (2008 թ․ սեպտեմբերի 16). «Review: Doll Domination». Entertainment Weekly. Time Warner. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.