«Don't Speak» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
No Doubtի երգը «Tragic Kingdom» ալբոմից | ||||
Թողարկված | 1996 թվականի ապրիլի 15 | |||
Ֆորմատ | CD 7" single cassette | |||
Ձայնագրված | 1994 | |||
Ժանր | ալտերնատիվ ռոք, սոֆթ ռոք | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 4:23 | |||
Լեյբլ | Interscope Records | |||
Հեղինակ | Էրիկ Ստեֆանի, Գվեն Ստեֆանի | |||
Պրոդյուսեր | Մեթյու Ուայլդեր | |||
Tragic Kingdom ալբոմի երգացանկ | ||||
|
Don't Speak, ամերիկյան No Doubt խմբի երգերից է։ Թողարկվել է 1996 թվականին որպես խմբի երրորդ ստուդիային ալբոմի երրորդ երգ։ Վոկալիստ Գվեն Ստեֆանին գրել է երգը իր եղբայր Էրիկ Ստեֆանիի հետ իր նախկին զուգընկերոջ՝ Թոնի Կանալի մասին այն բանից հետո, երբ քանդվեց իրենց յոթամյա ընկերությունը[1]։
Չնայած երգի հայտնիությանը՝ «Don't Speak»-ը չի ներառվել Բիլլբորդի թոփ 100 երգերի մեջ, սակայն եղել է առաջին հորիզոնականում նույն թերթի մեկ այլ ցանկում 16 շաբաթով։ Երգը նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականը Ավստրալիայում, Կանադայում, Նիդեռլանդներում, Նոր Զելանդիայում և Մեծ Բրիտանիայում՝ լինելով No Doubt-ի ամենահաջողակ միջազգային երգը։ «Don't Speak»-ը առաջադրվել է տարվա երգ անվանակարգում 1998 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությունում։
Երգը համարվում է 495-րդը Blender ամսագրի «500 լավագույն երգերը, ինչ դու ծնվել ես» անվանակարգում[2]։ Այն հնչում է 2009 թվականին թողարկված Band Hero տեսախաղում և նաև ներառված է ամենաշատ ներբեռնված երգերի մեջ 2008 թվականի։