«Empire State of Mind» | |||||
---|---|---|---|---|---|
Ջեյ Զիի, Ալիշա Քիզի սինգլը | |||||
«The Blueprint 3» ալբոմից | |||||
Թողարկված | 2009 թվականի հոկտեմբերի 20 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
Ձայնագրված | 2009 | ||||
Ժանր | հիփ հոփ | ||||
Տևողություն | 4:38 | ||||
Լեյբլ | Atlantic Records | ||||
Պրոդյուսեր | Al Shux | ||||
Հորիզոնականները չարթերում | |||||
1 (ԱՄՆ Billboard Hot 100) | |||||
![]() | |||||
Ջեյ Զիի ժամանակագրություն | |||||
|
|||||
Ալիշա Քիզի ժամանակագրություն | |||||
|
«Empire State of Mind», ամերիկացի ռեփեր Ջեյ Զիի 11-րդ ստուդիական ալբոմի` «The Blueprint 3»-ի երրորդ սինգլը։ Կատարվել է երգչուհի Ալիշա Քիզի հետ։ Երգում օգտագործվել է The Moments խմբի «Love on a Two-Way Street» երգից սեմփլ։ Երգում հիշատակվում են նաև NBA սուպերաստղեր Լեբրոն Ջեյմսը, Դուեյն Ուեյդը և Նյու Յորք Նիքս ու Բրուքլին Նեթս ակումբները, որոնց սեփականատերն է եղել Ջեյ Զին։
Սկզբնապես երգը գրել են Բրուքլինի բնակիչներ Անժելա Հանթը և Ժանետ Սյուուել Ուլեպիկը (Jnay), որոնք 2009 թվականի փետրվարին` իրենց ճամփորդության ընթացքում, կարոտում են տունը։ Մեկ ամիս անց նրանք երգն ուղարկել են Roc Nation` վերանայման, բայց երգն ստացել է բացասական արձագանքներ։ Չնայած դրան` հեղինակները EMI-ի առաջարկից հետո ուղարկել են Ջեյ Զիի երգը։ Ջեյ Զին երգը լսելուց անմիջապես հետո ձայնագրել է այն։
Թողարկումից անմիջապես հետո երգն առաջնելույթել է Billboard Hot 100-ում 50 համարի տակ` ավելի քան 40 000 ներբեռնումով հանդերձ։ Հաջորդ շաբաթվա ընթացքում երգը Hot Digital Songs-ում 23-րդ հորիզոնականից բարձրացել է առաջին հորիզոնական։ 2009 թվականի նոյեմբերի 28-ից երգը մեկ շաբաթ մնացել է Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականում։
Ջեյ Զին և Ալիշան երգը կատարել են MTV Video Music Awards 2009 և American Music Awards 2009 միջոցառումներում։ Բացի այդ, երգը հնչել է «Սեքսը մեծ քաղաքում 2», «Քայլ առաջ 3D», «Սևազգեստ մարդիկ 3» ֆիլմերում։
2010 թվականի հուլիսին ՅուԹյուբում հայտնվել է «Empire State of Mind» երգի պարոդիան` «Newport State of Mind» անվամբ, որը կատարել են Ալեքս Ուորենը (անգլ.՝ Alex Warren) և Թերեմա Ուեյնռայթը (անգլ.՝ Terema Wainwright): Այնտեղ Նյու Յորքի հետ նկարագրվում է Ուելսի հարավում գտնվող Նյուպորտ քաղաքը։ Երգի պարոդիան հավաքել է ավելի քան երկու միլիոն դիտում, իսկ երգը հնչել է BBC One ռադիոյի եթերում[1], բայց արդեն 2010 թվականի օգոստոսին այդ վիդեոն ջնջվել է` հեղինակային իրավունքների խախտման համար[2]։ 2012 թվականի փետրվարի 15-ին Էդ Շիրանը կատարել է «Empire State of Mind» երգի քավեր տարբերակը[3]։ 2012 թվականին բրիտանական «New Musical Express» ամսագիրը «Empire State of Mind» երգը ներառել է 2000-ական թվականների լավագույն 100 երգերի ցանկում[4]։
Ջեյ Զին և Ալիշա Քիզն այս երգի համար ստացել են «Գրեմմի»` «Լավագույն ռեփ/երգ համատեղ կատարման համար», և առաջադրվել են «Տարվա ձայնագրություն» անվանակարգում[5]։