Et cetera (լատիներեն կարդացվում է՝ [էտ կետերա], անգլերեն՝ [էթ սէթըրա]), լատիներեն արտահայտություն է, թարգմանաբար նշանակում է` «և այդպես շարունակ»։ Կրճատ etc. կամ &c. ձևերով գործածվում է մի շարք եվրոպական լեզուներում[1], այն նույն իմաստով, ինչ հայերենի «և այլն» արտահայտությունը։
Հայերենում նույն իմաստն է արտահայտում նաև կախման կետեր (...) կետադրական նշանը։