Exmor-ը Sony-ի տեխնոլոգիայի անվանումն է, որը օգտագործվում է որոշ CMOS ինտեգրալ սխեմաներում։ Այն կատարում է ազդանշանի անալոգա-թվային փոխակերպում և երկաստիճան աղմկաիջեցում յուրաքանչյուր CMOS սյունակին զուգահեռ։
Արտադրողը պարզաբանում է, որ Exmor R CMOS ինտեգրալ սխեման ունի մեծ լուսազգայունություն շնորհիվ այն բանի, որ նրանում կապավոր ցանցը գտնվում է ֆոտոտարրերի հետևի կողմից, այլ ոչ թե դիմացից, ինչպես մյուս արտադրողների մոտ[1]։ Exmor R-ը ներկայացվել Sony-ի կողմից 2008 թվականի հունիսի 11-ին և հետադարձ լուսավորման տեխնոլոգիայի առաջին սերիական իրականացումն էր աշխարհում[2]։ Sony-ն պնդում է, որ Exmor R-ը մոտ երկու անգամ ավելի զգայուն է, քան նորմալ է ճակատային-լուսավորված ցուցիչ։ Այս CMOS-սխեման կիրառվում է մի շարք բջջային հեռախոսներում և Sony-ի տեսախցիկներում, ինչպես նաեւ Apple's iPhone-ներում (օրինակ, 4S և 5[3][4]), և բազմաթիվ այլ սարքերում։ Ցուցիչը, կատարված հետադարձ լուսավորման տեխնոլոգիայով, ինչպիսին է Exmor R, թույլ է տալիս սմարթֆոնի ֆոտոխցում կատարել ոչ միայն անել ավելի հստակ լուսանկարներներ նույն լուսավորության դեպքում, այլև լուսանկարել լուսավորման վատ պայմաններում։
Ի սկզբանե Exmor R-ը սահմանափակված էր փոքր սենսորներով, որոնք օգտագործվում էին սպառողական մակարդակի տեսախցիկներում, կոմպակտ ֆոտոխցիկներում և բջջային հեռախոսներում, բայց 2015 թվականի հունիսի 10-ից վաճառքում հայտնվել է Sony ILCE-7RM2 FF տեսախցիկը, որում օգտագործվում է Exmor R® CMOS-սխեմա 35,9x24,0 ֆիզիկական չափերով և 42 արդյունավետ մեգապիքսել[5]։
Exmor RS-ը հանդիսանում է Sony-ի ապրանքանիշը։ Տվյալ տեխնոլոգիան դարձել է Exmor շարքի հետագա զարգացումը։ Exmor RS-ի առաջին սխեման դարձել է ISX014-ը, որը ներկայացվել Sony-ի կողմից 2012 թվականի հոկտեմբերին[6]։ Նրանում կիրառվում է կոմպակտ չափերի և բարձր թույլատվության CMOS սենսոր։ Այն տարբերվում է HDR-ի աջակցությամբ տեսահոլովակ նկարելիս և սպիտակ փոխպիքսելի առկայությամբ, որը ապահովում է ավելի վառ պատկերներ, վատ լուսավորության պայմանում (WRGB սխեմա, ինչպես Sony-ի որոշ սմարթֆոնների էկրաններում)[7]։