Felices los 4

«Felices los 4»
Մալումաի երգը
Ժանրռեգետոն
Լեզուիսպաներեն
ԼեյբլSony Music Latin
ՊրոդյուսերSergio George?

«Felices los 4»[1], կոլումբիացի երգիչ Մալումայի երգը իր «F. A. M. E.» երրորդ ստուդիական ալբոմից (2018)։ Այն թողարկվել է Sony Music Latin-ը 2017 թվականի ապրիլի 21-ին։ Երգը գրել են Մալուման, Սերվանդո Պրիմերան, Մարիո Կասերեսը և Միկի Լա Սենսան, իսկ պրոդյուսերը Rude Boyz-ն է[2]։ Երգի սալսա տարբերակը ամերիկացի երգիչ Մարկ Էնթոնիի մասնակցությամբ, թողարկվել է 2017 թվականի հուլիսի 7-ին[3]։ «Felices los 4» երգը դարձել է Մալումայի առաջին սինգլը որպես առաջատար կատարող, որը հայտնվել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում, որտեղ այն մնացել է 20 շաբաթ և հասել 48-րդ հորիզոնականին։

  1. Wass, Mike (2017 թ․ ապրիլի 21). «Maluma's 'Felices Los 4' Is A Summery Banger With Crossover Appeal». Idolator. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.(չաշխատող հղում)
  2. Felices los 4 (writers) American Society of Composers, Authors and Publishers (ASCAP)
  3. Fernandez, Suzette (2017 թ․ հուլիսի 7). «Maluma Drops 'Felices Los 4' Salsa Version Featuring Marc Anthony». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne